Ամերիկյան աշխարհառչակ Google ընկերությունը, Իսրայելի Ռայխմանի համալսարանի հետ համատեղ, հիմնել են բարձր տեխնոլոգիաների մասնագետներ պատրաստման դպրոց։ Ի թիվս այլ առարկաների՝ դպրոցն առաջարկում է համակարգչային ծրագրավորման, վաճառքի և տվյալների վերլուծության դասընթացներ:
Իսրայելն ունի բարձր տեխնոլոգիաների կենսունակ ոլորտ, սակայն հմուտ տեխնոլոգիական աշխատողների խիստ պակասը հանգեցրել է տասնյակ հազարավոր թափուր աշխատատեղերի:
Բարձր տեխնոլոգիաների դպրոցը սուբսիդավորելու է խոցելի համայնքների ուսանողներին՝ ներառյալ կանայք, ծայրահեղ ուղղափառները, արաբները, եթովպական համայնքի անդամները և ծայրագավառների սոցիալապես անապահով մարդիկ: