Հնդկական Ջոդհպուրում՝ Ռաջասթանի նահանգում, ընթանում է հնդկական hal Light Combat Helicopter (LCH) հարվածային ուղղաթիռի գործարկման պաշտոնական արարողությունը:
Հնդկական հարվածային ուղղաթիռի մշակումը սկսվել է 2006 թվականին։ Առաջին թռիչքը տեղի է ունեցել 2010 թվականի մարտին։ Մշակվում է հնդկական Hindustan Aeronautics Limited ազգային ընկերության կողմից։
Ուղղաթիռը ստացել է «Prachand» անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «կատաղի»։