Տեխնէ

Կալիֆորնիան 2035թ. կարգելի ներքին այրման շարժիչով մեքենաները

Կալիֆորնիան լուրջ է վերաբերում ավտոմոբիլային արտանետումներին։ 2035 թվականից նահանգում կդադարեն բենզինով և դիզելային շարժիչներով նոր ավտոմեքենաներ վաճառել։ Կալիֆորնիայի մթնոլորտի ռեսուրսների խորհուրդը (CARB) օգոստոսի 25-ին համապատասխան որոշում է ընդունել:

Գերատեսչության ղեկավար Լիանա Ռենդոլֆի խոսքով՝ Կալիֆորնիան իր վրա է վերցրել առաջամարտիկի դերը՝ «հավակնոտ, բայց հասանելի նպատակներով»: ԱՄՆ ամենախիտ բնակեցված նահանգի նահանգապետ Գեվին Նյուսը դեռևս 2020 թվականին ջերմոցային գազերի արտանետումների կրճատման բարեփոխում է սկսել, որի համաձայն՝ բենզինային և դիզելային ավտոմեքենաները պետք է աստիճանաբար անհետանան Կալիֆորնիայի փողոցներից: Սպասվում է, որ էլեկտրամոբիլների ու հիբրիդների համար 2026 թվականից բաժին կընկնի նոր տրանսպորտային միջոցների վաճառքի ավելի քան ⅓-ը, իսկ 2030-ից՝ ավելի քան 65%-ը: