Տեխնէ

ԵՄ-ն ԱՄՆ-ին մեղադրում է էլեկտրամեքենաների շուկայի սպեկուլյացիաների համար

ԵՄ-ն վրդովված է ԱՄՆ-ի Սենատի որոշումից, որով ամերիկյան վարորդներին էլեկտրամոբիլների գնման համար հարկային արտոնություն պետք է տրամադրվի։ Օրերս ԱՄՆ-ի Սենատը հավանություն էր տվել մաքուր էներգիայի և կլիմայի մասին օրինագծին, որը հարկային արտոնություն է տրամադրում 7500 դոլարի չափով՝ ամերիկյան արտադրության մարտկոցով ԱՄՆ-ում հավաքված էլեկտրամոբիլի գնման ժամանակ:

Բրյուսելում այդ որոշումը անարդար են որակել և ԱՄՆ-ին մեղադրել են օտարերկրյա արտադրողների նկատմամբ խտրականություն ցուցաբերելու մեջ։