Պենտագոնը եւ Lockheed Martin ընկերությունը համաձայնագիր են կնքել F-35 կործանիչների 15-17 արտադրական խմբաքանակների մասին, ինչը ենթադրում է շուրջ 375 ինքնաթիռների արտադրություն և գնում:
Պենտագոնի F-35 համատեղ ծրագրի վարչությունը նշում է, որ պատվիրված կործանիչների վերջնական քանակը կարող է փոխվել 2023թ.՝ ֆինանսական տարվա բյուջեի կամ միջազգային պատվերների պատճառով: