Տեխնէ

Վաղնջական տիեզերքը 13 մլրդ տարի առաջ. աննախադեպ լուսանկար NASA-ից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակել է NASA-ի James Webb աստղադիտակի կողմից արված վաղնջական տիեզերքի լուսանկարը։ 

Այն պատկերում է SMACS 0723 գալակտիկան կուտակումը` աննախադեպ խորությամբ։ Այս լուսային գամման դեպի երկիր է հասել ավելի քան 13 միլիարդ տարում։ 

Լուսանկարն աննախադեպ է նրանով, որ տեխնոլոգիական միջոցներով ազատել է սև տարածությունը և թույլ տվել մեկ գունավոր պատկերում արտահայտել հազարավոր գալակտիկաներ։ 

Առաջիկա օրերին NASA-ն հրապարակելու է James Webb-ի նոր լուսանկարները, որոնք տիեզերագիտության համար ահռելի նշանակություն ունեն։ ԱՄՆ նախագահ Բայդենը այս հրապարակումները որակել է որպես պատմական և խիստ կարևոր գիտական նվաճումների հիմք ոչ միայն ԱՄՆ-ի, այլև աշխարհի տիեզերագիտության համար։