Տեխնէ

Իրանում ամերիկյան MQ-4C Global Hawk անօդաչու թռչող սարքի մնացորդներից նորն են հավաքել

Իրանցիները 2019 թվականին հարավային Հորմոզգան նահանգում խփված անօդաչու թռչող սարքի հայտնաբերված մնացորդներից հավաքել են ամերիկյան MQ-4C Global Hawk հետախուզական անօդաչու նոր թռչող սարք։ Այդ մասին գրում է համապատասխան լուսանկարները հրապարակած AviaNews Telegram ալիքը։

Իրանի ԶՈՒ-ն երեք տարի առաջ զենիթային հրթիռով խոցել էր ամերիկյան հետախուզական աթս։ Միացյալ Նահանգները բազմիցս է օգտագործել անօդաչու սարքեր՝ Իրանի վերաբերյալ հետախուզություն իրականացնելու համար, այդ թվում՝ ներխուժելով նրա օդային տարածք: Օրինակ, 2011 թվականին ամերիկյան RQ-170 Sentinel հետախուզական աթս-ը խախտել էր Իրանի սահմանները և գերեվարվել։