Տեխնէ

Hyundai-ն սառեցրել է Սանկտ-Պետերբուրգում նոր գործարան ստեղծելու նախագիծը

Hyundai ավտոկոնցեռնը որոշել է սառեցնել ռուսական Սանկտ-Պետերբուրգ քաղաքում ավտոմեքենաների երկրորդ գործարանի ստեղծման նախագիծը։

2020 թվականին Hyundai-ն General Motors-ից ձեռք էր բերել Շուշարիի գործարանը։ Ենթադրվում էր, որ 2023 թվականից այնտեղ կարտադրվեն Hyundai Tucson, Hyundai Palisade և Kia Sportage քրոսովերներ, իսկ նախագծի ընդհանուր ներդրումները կկազմեն 52,8 միլիարդ ռուբլի։

Ըստ աղբյուրների՝ ի սկզբանե նախատեսված էր, որ գործող արտադրամասերի վերակառուցումը կսկսվի 2022 թվականի գարնանը, սակայն այժմ այդ ծրագրերը կասեցվել են։ Նաև նոր շենքերի կառուցման աշխատանքներն են առայժմ սառեցված։