Շուտով Leica պիտակը կհայտնվի մեկ այլ սմարթֆոնի վրա։ Չինական Xiaomi ընկերությունը հայտարարել է տեսախցիկների և ոսպնյակների գերմանական հայտնի արտադրողի հետ համագործակցության մասին։ Ավելին, արդեն հայտնի է, թե երբ կներկայացվի առաջին համատեղ սմարթֆոնը։
Սարքը կներկայացվի հուլիսին։ Ըստ ամենայնի՝ խոսքը Xiaomi 12 Ultra-ի մասին է։ Արտահոսքերից հայտնի է դառնում, որ այն կունենա հզոր տեսախցիկ՝ 50 ՄՊ հիմնական մոդուլով (Sony IMX989)՝ օպտիկական կայունացման համակարգով, 48 ՄՊ գերլայն անկյունով, և զում՝ պերիսկոպային ոսպնյակով, օպտիկական կայունացմամբ և, առավելագույնը, 120x խոշորացումով: Սպասվում է, որ սմարթֆոնը կունենա նաև նոր՝ Snapdragon 8+ Gen 1 պրոցեսոր, 120 Հց էկրան և հակաջրային պաշտպանություն։ Ըստ լուրերի՝ գինը կսկսվի մոտ 900 դոլարից։