Տեխնէ

Panasonic GH6. վլոգինգի համար կատարյալ լուսանկարչական ապարատ

Panasonic-ը GH5-ը թողարկել էր ավելի քան 5 տարի առաջ՝ ռեալիզացնելով ոչհայելային տեսախցիկների ողջ ներուժը տեսագրման համար: Դրա փոխարինումը վերջապես հայտնվեց 2200 դոլար արժողությամբ GH6-ի տեսքով՝ բոլորովին նոր սենսորով և այնպիսի ֆունկցիաներով, ինչպիսիք են ProRes-ը, 5.7K 60p տեսագրության որակն ու բոլորովին նոր ստաբիլիզացիայի համակարգը:

 

Panasonic GH6-ը իր գնի համար շատ ավելին առաջարկող տեսախցիկ է, որն ունի վլոգերների և կոնտենտ ստեղծողների համար գործառույթների փայլուն հավաքածու, որոնք կարող են ոտք գցել բազմաթիվ պրոֆեսիոնալ տեսախցիկների հետ: Կայունացման համակարգը և կառավարումն առաջնակարգ են, տեսագրման որակը գերազանց է։ Այն ավելի մատչելի է, քան նմանատիպ հնարավորություններով մրցակից full-frame տեսախցիկները։ Դա բացատրվում է նրանով, որ Micro Four Thirds մատրիցան շատ ավելի էժան է, քան full-frame մատրիցան։ 

Ինչպես միշտ, GH6-ի թերությունը կոնտրաստի հայտնաբերմամբ աշխատող ավտոֆոկուսն է, որը չի կարող մրցել Sony-ի, Nikon-ի և Canon-ի վերջին մոդելների հետ: Այն նաև ծանր է Micro Four Thirds տեսախցիկի համար, և մարտկոցի աշխատանքային ժամանակն ավելի քիչ է: Micro Four Thirds սենսորը կարող է հարմար լինել, եթե անհրաժեշտ է մակերեսային դաշտի խորություն (shallow depth of field) և լույսի գերզգայուն հնարավորություն:

Այն ունի մրցակիցներ՝ ի դեմս Sony A7 IV-ի և Canon EOS R6-ի, երկուսն էլ 2500 դոլար են: Շատ ավելի քիչ գնով կարող եք դիտարկել Fujifilm-ի՝ 1700 դոլար արժողությամբ X-T4-ը կամ 960 դոլար արժողությամբ Nikon Z FC-ն: Եվ եթե ցանկանում եք արագ գործողության Micro Four Thirds մատրիցայով տեսախցիկ, գնեք OM-1՝ 2200 դոլարով: Եթե ​​դուք լավ եք տիրապետում ավտոֆոկուսին և սենսորի չափսի սահմանափակումներին, ապա GH6-ը լավագույն ընտրությունը կլինի վլոգինգի և տեսակոնտենտ ստեղծելու համար: