Մի քանի տասնամյակների ընթացքում Mercedes-Benz G-class-ը ձեռք բերեց ամեն խոչընդոտ հաղթահարող արտաճանապարհայինի համբավ՝ նախքան կարգավիճակի վեցանիշ արժեքով խորհրդանիշ դառնալը: Այժմ, երբ ավտոմոբիլային արտադրությունը հեռանում է հեղուկ վառելիքով աշխատող մեքենաներից, G դասը ստեղծում է ամբողջովին էլեկտրական EQG: Մինչ այժմ Mercedes-ը ցուցադրել է միայն Concept EQG-ը, որը նա անվանում է «արտադրությանը մոտ տարբերակ»: EQG-ն պահպանում է G դասի դասական քառակուսի ոճը։ Mercedes-ը պնդում է, որ EQG-ն կշարունակի մնալ չափազանց ունակ ամենագնաց: Ակնկալվում է, որ 2024 թվականի Mercedes EQG-ն կունենա չորս էլեկտրական շարժիչներ՝ յուրաքանչյուր անիվի համար մեկական, և իր մարտկոցները կմիավորի ավանդական ոճի, ամուր աստիճանաձև շրջանակում:
Ի՞նչ նորություն կա 2024 թվականին
EQG-ն ամբողջովին նոր մոդել կլինի Mercedes ապրանքանիշի համար: Ակնկալում է, որ այն կհայտնվի 2024 մոդելային տարում, ինչը նշանակում է, որ կարող է վաճառքի հանվել 2023 թվականի վերջին: Թեև այն, հավանաբար, կունենա գազով աշխատող G դասի նույն կախոցը և ընթացամասը, մարտկոցները և էլեկտրական շարժիչները նոր կլինեն։
Նախնական գնահատականով՝ 2024 թվականի Mercedes EQG-ի գինը կլինի $150․000-ի սահմաններում, երբ այն հասնի դիլերներին: EQG-ի տարբեր աքսեսուարների և դրանց գնի մասին ավելին հայտնի կդառնա էլեկտրական մեքենայի վաճառքի ամսաթվին մոտ շրջանում:
Էլեկտրական շարժիչ, հզորություն, և կատարողականություն
Ակնկալվում է, որ EQG-ն սնուցվելու է չորս էլեկտրական շարժիչներով (մեկական՝ յուրաքանչյուր անիվի մոտ), որոնք անհատապես կառավարելի կլինեն, ինչը կբարելավի ճանապարհային և արտաճանապարհային վարման արդյունավետությունը: Եթե նախատիպը կարող է որևէ հուշում տալ վերջնական արտադրանքի մասին, ապա EQG-ն կունենա նաև երկաստիճան փոխանցման տուփ, որը թույլ կտա՝ հարմարավետ ճանապարհներից շատ ավելի հետուն գնալ: EQG-ը կօգտագործի գազային G դասի նման շասսիի կարգավորում՝ բարդ, առջևի անկախ կախոցով, որը կօգնի ճանապարհի վրա վարելուն և կտրամադրի դիմացկուն հետևի առանցք:
Ինտերիեր, հարմարավետություն և բեռնափոխադրումներ
EQG-ի նախատիպը, ավանդական պահեստային անիվի պատյանի փոխարեն, զինված է կողպվող տուփով՝ լիցքավորման մալուխը պահելու և պահեստ լրացուցիչ տարածք ապահովելու համար։ Սակայն, ակնկալվում է, որ վերջնական EQG-ն, ի տարբերություն կոնցեպտի, կառաջարկի ետևի մասում տեղադրված պահեստային անվադող:
Մինչ Daimler ընկերությունը կհայտարարեր Mercedes EQG կոնցեպտի մասին, զեկույցներում ասվում էր, որ արտադրական տարբերակը կներառի չորս անհատական շարժիչներ, որոնք նմանակում են Mercedes G դասի երեք 100 տոկոս դիֆերենցիալ կողպեքների ֆունկցիոնալությանը: Խոսքը գնում է սովորական շարժիչների մասին, ոչ թե՝ անիվի շարժիչների: Մեքենան մեկ ամբողջ լիցքավորմամբ ունակ կլինի հաղթահարել 500 կմ-ից ավել ճանապարհ: