Տեխնէ

Մեքենաների՝ աշխարհի ամենաշքեղ մասնավոր հավաքածուները

Երբ խոսքը գնում է մեքենաների հավաքածուների մասին, շատերի համար 3 կամ 4 մեքենան արդեն իսկ շատ է: Իսկ ի՞նչ կասեք, եթե դրանց թիվը հասնում ու անցնում է հարյուրը։ Ներկայացնում ենք աշխարհի ամենամեծ մեքենաների հավաքածուները.

1. Մենի Խոշբինի հավաքածուն

Սկսում ենք բոլոր ժամանակների ամենամեծ հավաքածուներից մեկով: Մենի Խոշբին ունի այնպիսի մեքենաներ, ինչպիսիք են 1/1 Hermes edition Bugatti Chiron-ը, A McLaren P1-ը, Mercedes-AMG ONE-ը, McLaren Speedtail-ը և Ford GT-ը: Մենին մեծ գումարներ է վաստակել անշարժ գույքից և տարիներ շարունակ հաջողակ է իր ոլորտում: 

2.Ջեյ Լենոյի հավաքածուն

Ամերիկյան թոք-շոուների բազմամյա հաղորդավար Ջեյ Լենոն ներկայացնելու կարիք չունի։ Նա ունի մեքենաների հարուստ հավաքածու՝ սկսած 1937 թվականի Fiat Topolino-ից մինչև McLaren F1: Այնտեղ գտնվող մեքենաներից շատերը շատ ավելին արժեն, քան Լենոն վճարել է դրանց համար, բայց զարմանալիորեն նա չի վաճառում դրանցից շատերը՝ ի տարբերություն այլ կոլեկցիոներների: Սա ցույց է տալիս, որ նա ավելի շատ էնտուզիաստ է, քան ներդրող:

3. Բրունեյի Սուլթանի հավաքածուն

Կարծում ենք՝ Բրյունեյի Սուլթանը ներկայացման կարիք չունի: Նա ունի աշխարհի ամենալավ, բայց նաև՝ ամենահիասթափեցնող մեքենաների հավաքածուն, քանի որ այն շատ հազվադեպ է ցուցադրվում: Շատ մեքենաների ինտուզիաստներ ամեն ինչ կտային՝ պարզապես տեսնելու, թե ինչ կա այդ հավաքածուում, քանի որ, բացի Zonda շարժիչով S-Class վագոնից, Ferrari 456M Wagon-ից և RHD 1/1 CLK GTR Convertible-ից, կլինեն շատ մեքենաներ, որոնց մասին մենք չգիտենք։

4.Ջեյ Քեյի հավաքածուն 

Ջեյ Քեյի պես երկրորդը չկա: Jamiroquai խմբի առաջատարը բացարձակ լեգենդ է: Նրա մեքենաների հավաքածուն գրեթե նույնքան լավն է, որքան իր հիթային ալբոմները: Նա ունի այնպիսի մեքենաներ, ինչպիսիք են Lamborghini Miura SV, Porsche Carrera GT, Ferrari 275, Volvo 850R estate և McLaren 675LT: Նա ունի ավելի քան 100 ավտոմեքենա, որոնք բոլորն էլ չափազանց էկզոտիկ են և հետաքրքիր։

5.Շեյխ Համադ Բին Համադ Ալ Նահյանի հավաքածուն

«Ծիածան շեյխ» անունով հայտնի դեմքը տարիներ շարունակ մեքենաների ասպարեզում է: Նրա մեքենաների հավաքածուն շատ յուրահատուկ է, քանի որ կան մի քանի արտասովոր մեքենաներ: Տասանիվ բեռնատար, 64 ոտնաչափ բարձրությամբ Dodge Power Wagon, Mercedes S-Class Monster բեռնատար և Gullwing Mercedes 560 SEC: 

«Ծիածան շեյխը» սիրում է իր մեքենաները և սիրում է ցուցադրել դրանք: Ցավոք սրտի, դրանցից մի քանիսը պարզապես չափազանց մեծ են՝ նորմալ ճանապարհներով այլ մեքենաների պես վարելու համար։ Բայց շեյխի համար դա խնդիր չէ, քանի որ նորմալ ճանապարհները փակվում են նրա պահանջով, կամ գնում է անապատ՝ այդ մեքենաները վարելու: