Տեխնէ

Ինչպե՞ս է աշխատում սմարթֆոնը

Սմարթֆոնները համատեղում են բջջային ռադիո-տեխնոլոգիաները հատուկ մշակված պրոցեսորների հետ: Որքան սմարթֆոնները զարգանում են, հավելվածների մշակողները գտնում են նոր, հնարամիտ եղանակներ՝ սարքի ու անլար կապի միջոցով օգտատերերին ակնթարթորեն ինֆորմացիա հասցնելու համար: Ավելի մեծ և ճշգրիտ սենսորային դիսփլեյները հնարավորություն են տալիս բազմապատուհան աշխատանք՝ բոլոր 10 մատների միաժամանակյա մուտքագրմամբ: Մի քանի առաջադրանքներ արդյունավետ անելու ունակությունը և մեծ հիշողությունը թույլ են տալիս վերջերս ստեղծված հավելվածներին՝ չդանդաղեցնել սմարթֆոնի աշխատանքը:

Ձայն, SMS և MMS

Առաջին բջջային հեռախոսներին անհրաժեշտ էին հսկայական մարտկոցներ՝ աշտարակներին ռադիոազդանշաններ փոխանցելու համար, որոնք կարող էին շատ կիլոմետրեր հեռու լինել: Նրանք հիմնված էին 1G ռադիոտեխնոլոգիային համեմատաբար նեղ ռադիոծածկույթում հաղորդակցվելու համար: Ձայնային և SMS հաղորդակցությունն աշխատում էր գրեթե նույն կերպ, ինչ՝ այսօր, բացառությամբ, որ 2G ռադիո տեխնոլոգիան ներմուծեց բջջային աշտարակներ և ժամանակակից պրոտոկոլներ, ինչպիսիք GSM-ը և CDMA-ն են, հնարավորություն տալով բջջային հեռախոսներին՝ շատ ավելի քիչ էներգիա օգտագործել: 

Հպման և արագացուցիչի մուտքագրում

Սմարթֆոնի արագաչափը չափում է սարքի կողմից զգացվող ստատիկ կամ դինամիկ ուժի չափը և այդ տեղեկատվությունը հասանելի է դարձնում օպերացիոն համակարգին: Թեև ոչ բոլոր հավելվածներն են օգտագործում արագաչափի մուտքագրումը, այն մշտապես ուսումնասիրում է սարքի ներկա պահի դիրքը Երկրի նկատմամբ, որպեսզի հավելվածները կարողանան այն վերադարձնել անհրաժեշտության դեպքում: Հավելվածների մեծ մասը ենթարկվում է հպման input-ին՝ հպման կամ ժեստերի տեսքով, և կատարում ծրագրի հրամաններ, երբ օգտատերը որոշակի ձևով է հպվում էկրանին: Օրինակ, ձեր բութ մատը էկրանի վրայով դանդաղ սահեցնելը կարող է էջը չթերթել, սակայն այն ավելի արագ սահեցնելուց էջը շրջվում է:

Տեսախցիկի և խոսափողի մուտքագրում

Դեպքերի մեծ մասում սմարթֆոնի տեսախցիկը լուսանկարում, իսկ խոսափողը ձայնագրում է ձեր ձայնը հեռախոսազանգի ժամանակ: Հավելվածների մշակողները գտել են այս մուտքային ֆունկցիաները` հեռախոսի խոսափողն ու տեսախցիկը, ծրագրաշարի մեջ ներառելու կրեատիվ ուղիներ։ Օրինակ, QR կոդի սկաներները և երաժշտության նույնականացման ծառայությունները: Երաժշտության նույնականացման ծառայությունները լսում են օգտատիրոջ խոսափողից ստացված երգի հատվածը և այն գտնում տվյալների բազայում։ Բարձր արագությամբ անլար ինտերնետի դեպքում օգտատերը անմիջապես ստանում է հարցման արդյունքը, ինչից հետո կարող է ներբեռնել երգ կամ հետևել QR կոդի հղումին բրաուզերում:

3D տեսանյութեր ու խաղեր

Որքան սմարթֆոնների պրոցեսորների կառուցվածքը զարգացել է, այնքան ավելի բարդ ծրագրակազմը դարձել է իրագործելի, ինչպիսիք են 3D վիդեո խաղերը և սարքային արագացված գրաֆիկան: Ընկերությունները, ինչպիսիք են ARM-ը, NVIDIA-ն և Qualcom-ը, արտադրում են հզոր պրոցեսորներ և ինտեգրված GPU-ներ, որոնք աջակցում են 3D վիդեոաշխատանքին և օգտագործում են համեմատաբար քիչ էներգիա: Բարձր արդյունավետությամբ բազմամիջուկ պրոցեսորները, ինչպիսին է Snapdragon S3-ը, հասնում են քլիքի բարձր արագության, էներգիայի ցածր սպառման և ցածր ջերմային արտամղման՝ օգտագործելով կոմպակտ 45 նմ արտադրական պրոցեսոր: Միջին դասի սմարթֆոնների մեծ մասը դեռ օգտագործում է պրոցեսորների՝ պակաս հզոր 65 նմ-անոց տարբերակները, որը ունեն ավելի համեստ վիդեո հաշվում: