Տեխնէ

Լավագույն 5 սմարթֆոններ, որոնք արժի գնել

Այսօրվա սմարթֆոնները ապահովում են անհավանական հնարավորություններ, որոնք կօգնեն ձեզ՝ կատարել աշխատանքը գրասենյակից հեռու, որտեղ էլ որ լինի ձեր գտնվելու վայրը: Որոշ սմարթֆոններ անփոխարինելի են լուսանկարչության մեջ, որոշ հեռախոսներ կարող են ծառայել որպես փոքր պլանշետ, իսկ մյուսները բավականաչափ ամուր են: 

Սրանք 5 սմարթֆոններ են, որոնք առաջարկում ենք որպես լավագույններից լավագույնը:

1.iPhone 13 Pro Max

Apple-ը լսեց իր հաճախորդներին։ Թեև այս հեռախոսը մոտավորապես նույն տեսքն ունի, ինչ անցյալ տարվա 12 Pro Max-ը, այն մի փոքր ավելի հաստ է՝ ավելի մեծ հզորությամբ և երկար ծառայող մարտկոցով: Էկրանն այժմ ապահովում է թարմացման արագություն՝ մինչև 120 Հց, իսկ զում տեսախցիկի օպտիկական խոշորացումը բարելավվել է մինչև 6 անգամ: Մակրո-լուսանկարչությունը և կինեմատոգրաֆիկ վիդեոռեժիմները տեսախցիկի համակարգում նոր գործառույթներ են, որոնք, անկասկած, հաճելի են լուսանկարիչներին և տեսանկարահանողներին: Apple-ը շարունակում է ակտիվորեն կատարելագործել iOS 15-ը, միևնույն ժամանակ, առաջարկում է 1TB ներքին հիշողություն, որպեսզի կարողանաք նկարահանել ձեր սրտի ուզածի չափով կոնտենտ:

2.Samsung Galaxy Z Fold 3

Ընդհանուր արդյունավետության իմաստով՝ Galaxy Z Fold 3-ը լավագույն հեռախոսն է: S Pen-ի աջակցության և IPX8 ջրակայուն դիզայնի ավելացումը Z Fold 3-ը դարձնում է կատարյալ հեռախոս և մինի պլանշետ, որը հարմարեցված է «ոտքի վրա» աշխատելու համար։ Galaxy Z Fold 3-ը ծառայում է որպես շատ ունակ սմարթֆոն և փոքր պլանշետ՝ ապահովելով չափազանց ուժեղ և արագ 5G կապ երկու ռեժիմներում: Արտաքին էկրանն առաջարկում է սովորական 6,2 դյույմանոց սմարթֆոնի փորձառությունը՝ 120 Հց թարմացման արագությամբ: Մեծ 7,6 դյույմանոց հիմնական էկրանը ցնցող է՝ իր 120 Հց թարմացման արագությամբ, Samsung-ի հիանալի AMOLED տեխնոլոգիայով և S Pen-ի հատուկ աջակցությամբ: Ի՞նչը կարող է ավելի կատարյալ լինել Note-ի և ծալովի հեռախոսների երկրպագուի համար:

3.Google's Pixel 6 Pro

Google-ի Pixel 6 Pro-ն լավագույն սմարթֆոնն է, որն այժմ հասանելի է Google-ից: Pixel 6-ն ունի նույն ֆուկցիաներից շատերը՝ բացառությամբ հետևի մասում մեկ տեսախցիկի բացակայությունն ու մի փոքր ավելի փոքր էկրանը։ Pixel 6 և 6 Pro-ն ունեն Google-ի նոր Tensor պրոցեսորը: Pixel 6 Pro-ն ոլորտի առաջատարներից է։ Մոդելի գինը սկսվում է 899 դոլարից՝ 128 ԳԲ մոդելի համար, իսկ 512 ԳԲ մոդելի գինը 1099 դոլար է: Google-ի զարմանալի ծրագիրը, որը զուգորդվում է առաջատար սարքաշարի հետ, ստեղծում է սմարթֆոնների տեսախցիկի լավագույն օրինակներից մեկը, որն առկա է այսօր:

4.Apple iPhone 13 Pro 

Թեև iPhone 13 Pro Max-ը ակնհայտորեն iPhone 13-ի լավագույն մոդելն է, մյուս կողմից դա մեծ սմարթֆոն է՝ բարձր գնով: IPhone 13-ը մարդկանց մեծամասնության համար ակնհայտ հաղթող է՝ $799 մեկնարկային գնով և վեց գունային տարբերակներով: Apple iPhone 13-ը հետաքրքիր սարք է, քանի որ այն ունի ճիշտ նույն 6,1 դյույմանոց էկրանը, որը երևում է iPhone 13 Pro-ում, ուստի չափը և մարտկոցի հզորությունը այստեղ տարբերիչ չեն: iPhone 13-ն ունի հետևում մեկ տեսախցիկ պակաս, նաև՝ չի աջակցում LiDAR սկաներին: Եթե հեռաֆոտո հնարավորությունը ձեզ համար կարևոր չէ, ապա դուք կարող եք որոշակի գումար խնայել՝ iPhone 13 գնելով, քանի որ առկա տեսախցիկների վրա այն աջակցում է 2x օպտիկային:

5.Samsung Galaxy S22 Plus

Samsung Galaxy S22 Ultra-ն այսօր առկա ամենահզոր Samsung հեռախոսն է։ Այն մեծ հեռախոս է, որի շեշտը դրված է S Pen-ի գործածության վրա: Դա հաջորդ Note-ն է, և դրա հաճախորդը մի փոքր տարբերվում է սմարթֆոնի սովորական հաճախորդից, քանի որ նրանք այս մոդելի կարևորությունը տեսնում են S Pen-ի արտադրողականության մեջ: Galaxy S22 Plus-ն ունի 50MP տեսախցիկ՝ S22 Ultra-ի 108MP տեսախցիկի փոխարեն, սակայն այն ապահովում է շատ լավ որակի լուսանկարչական և վիդեո հնարավորություններ: S22 Plus-ն աջակցում է 45 Վտ արագ լիցքավորում, WiFi 6E և 5G կապ: Կառուցված է Armor ալյումինե շրջանակով և Gorilla Glass Victus Plus-ով: S22 Plus-ի համար հասանելի են չորս գունային տարբերակներ։ Մեկնարկային գինը` 999,99 դոլար: