Տեխնէ

2022-ի ամենախելացի գաջեթները

Esquire-ը ներկայացնում է լավագույն գաջեթների և տեխնոլոգիաների իր նախապատվության ցանկը։ Անկախ նրանից, թե դուք ինչ-որ պարզ բան եք փնտրում՝ ձեր ամեն օրն ավելի հարմար դարձնելու համար, թե մի փոքր առանձնահատուկ բան, տեխնոլոգիական առաջընթացի հետ միշտ պետք է համընթաց քայլել։

Լոջիթեք Լիթրա Գլոու

Եթե դուք չեք կարող ձեզ թույլ տալ գնել ինֆլուենսերների ոճի շրջանաձև լույս՝ ձեր ամենօրյա Zoom հանդիպումների համար, ապա կա կատարյալ այլընտրանք: Logitech-ի Litra Glow-ը ամրանում է ձեր նոութբուքի վերևի մասում՝ արձակելով ընդարձակ և փափուկ լույս: Դուք կարող եք կարգավորել դրա պայծառությունն ու գույնի ջերմաստիճանը, որպեսզի գտնեք լավագույն լույսը ձեր մաշկի երանգի համար:

TEAC TN-280BT-A3 նվագարկիչ

Վինիլի վերածնունդը կանգ առնելու նշաններ ցույց չի տալիս։ Տարիներ շարունակ իրենց կյանքը cloud-ին վստահելուց հետո, մարդիկ նորից ուզում են շոշափելի իրեր ունենալ։ Մասնավորապես, ձայնապնակների հատընտիր հավաքածու: Դրա հաջորդ քայլը նվագարկիչ գտնելն է, որը նույնքան լավ տեսք ունի, որքան լավ ձայն: TEAC-ի՝ յոթանասունականների ոճի «TN-280BT-A3»-ը ընկուզենու փայտից պատրաստված, 2 արագության գոտով շարժվող վահանակով սարք է, որն ունի նաև ներկառուցված Bluetooth, ինչը բացառում է հոսանքի հետ կապված բարդությունները։

Philips 3-ը 1-ում. օդը մաքրող սարք, օդափոխիչ և ջեռուցիչ

Philips-ը իրական եռակի ֆունկցիայով զենք է ստեղծել. օդափոխիչը պտտվում է 350°՝ ապահովելով, որ տաք կամ սառը, բայց միշտ մաքրված օդը հավասարապես տարածվի սենյակում:

Քնին նպաստող Dodow սարք

Եթե դժվարանում եք քնել, ապա, հնարավոր է, չեք կարողանում ձեր ուղեղն «անջատել»: Կան բազմաթիվ գիտակցական վարժություններ, որոնք կիրառելով՝ կարող եք դա շտկել։ Բայց Dodow-ը, թերևս, տեխնոլոգիայի վրա հիմնված ամենապարզ մոտեցումն է: Այն պարզ սարք է, որը մետրոնոմիկ արագությամբ, 8-ից 20 րոպե շարունակ, կապույտ լույս է արձակում ձեր առաստաղի վրա, որը համապատասխանում է ձեր շնչառությանը: Շունչ քաշեք, երբ լույսն ընդլայնվում է, և արտաշնչեք, երբ այն հետ է քաշվում: Ուշադրությունը վարժությունների վրա կենտրոնացնելը կհանգստացնի ձեր միտքը, և դուք կարճ ժամանակում կքնեք:

LARQ ջրի տարա

LARQ-ի ինքնամաքրվող շշերը մաքրում են ծորակի ջուրը վնասակար բակտերիաներից և քիմիական նյութերից՝ վերացնելով E.coli-ի 99,8%-ը՝ 20 վայրկյան տևողությամբ պտույտներով: Այն օգտագործում է առաջադեմ տեխնոլոգիաներ՝ ջուրը քլորից, սնդիկից, կադմիումից, պղնձից և մնացած բոլոր վնասակար տարրերից ազատելու համար։