Տեխնէ

Որո՞նք են լավագույն աշակերտական նոթբուքները

Նոթբուքի գնումները կարող են ստրեսային լինել, եթե դուք կամ ձեր երեխաները առաջին անգամ եք օգտվելու դրանցից: Տարբեր տարիքի ուսանողներ ունեն նոթբուքի օգտագործման տարբեր մոտեցումներ: Եվ քանի որ լավագույն նոթբուքի և լավագույն Chromebook-ի ընտրությունն ընդլայնվում է, ուսանողների կարիքները նույնպես զարգանում են:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼԱՊՏՈՊԸ՝ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ

Երիտասարդ ուսանողների համար սենսորային էկրանով սարքն ավելի հեշտ է օգտագործել, քան ստեղնաշարը և սենսորային վահանակը: Մյուս կողմից՝ գուցե արժե ստեղնաշար գնել, եթե ընտրում եք պլանշետի տարբերակը:

Նոթբուքների ընտրության հարցում առանցքային է նաև տարողունակ հիշողությունը, քանի որ խաղերը կամ այն ծրագրերը, որոնք ուսանողները օգտագործում են, շատ տեղ են զբաղեցնում հիշողության մեջ։ Ձայնի որակը կարևոր պարամետր է նոթբուքերի համար, քանի որ ներկայիս հեռավար ուսուցման ու կորոնա սահմանափակումների օրերին շատերն իրենց դասերը դեռ առցանց են անում։ Մարտկոցի ժամկետը նույնպես առավելություն է և երեխային հնարավորություն է տալիս՝ օգտագործել իր նոթբուքը ամբողջ տան տարածքում։

Amazon Fire HD 10 Kids Edition ($139). գունավոր, արագ պլանշետ

Lenovo Chromebook Duet ($224). փոքրիկ 10 դյույմանոց Chromebook՝ անջատվող ստեղնաշարով

Microsoft Surface Go 2($359). Windows-ի ամուր պլանշետ՝ ներկառուցված հենակետով

Google Pixelbook Go  ($649). ամուր սենսորային Chromebook