Անցած շաբաթ Apple-ը թողարկեց իր նոր՝ 2022 iPhone SE-ն, որը բյուջետային սմարթֆոնների թարմացված տարբերակն է: 2022 iPhone SE-ն նույն տեսքն ունի, ինչ 2020-ի մոդելը՝ թարմացումները վերաբերում են միայն ներքին փոփոխություններին: Հինգ տարվա պատմություն ունեցող դիզայնն՝ իր վերևի և ներքևի հաստ շրջանակով և հպմով նույնականացման կոճակով, պահպանվել է նաև այս մոդելում: Սա վերջին iPhone-ն է, որ շարունակում է օգտագործել հպմամբ նույնականացումը, քանի որ Apple-ն իր սմարթֆոնների բոլոր շարքերի համար արդեն անցել է դեմքով նույնականացմանը (Face ID):
Նոր iPhone SE-ն ունի վերջին թողարկման A15 չիպ, որը գերազանցում է նախորդ A13-ը, թեև դրանց միջև տարբերությունը դժվար է նկատել առօրյա օգտագործման մեջ:
Հավելվածներն ու խաղերը մոտավորոպես նույնկերպ են աշխատում, բայց A15 չիպը դեռ էական փոփոխություն կմտցնի մի քանի տարի հետո, քանի որ Apple-ն այժմ աշխատում է iOS-ի նոր տարբերակների զարգացման վրա, և նոր ֆունկցիաները կպահանջեն ավելի շատ գործարկման հզորություն:
Մեկ ոսպնյակով, 12-մեգապիքսելանոց ետևի տեսախցիկի ֆունկցիաները թարմացվել են Smart HDR 4-ով և Photographic Styles-ով, որոնց աշխատանքը ապահովում է A15-ը, բայց երբ նայեք իրար կողքի դրված 2020 և 2022 iPhone SE մոդելներով արված լուսանկարները, որակային շատ քիչ տարբերություն կնկատեք: Մարտկոցի երկարակեցությունը նույնպես չի փոփոխվել:
2020 iPhone SE մոդելի և թարմացված մոդելի հիմնական տարբերությունն այն է, որ նորն ունի sub-6GHz աջակցություն 5G ցանցերի համար: 5G-ն դեռևս իր գործարկման սկզբնակետում է, սակայն 5G աջակցությունը կարևոր է՝ հետագայում օգտագործման համար:
Նոր SE-ն չունի ամենաարագ աշխատող mmWave աջակցություն 5G արագությունների համար, որոնք սահմանափակված են առավել քաղաքային վայրերում օգտագործմամբ, բայց այն աշխատում է ավելի լայն տարածում գտած sub-6GHz հաճախականությամբ, որը մոտակա տարիներին կտարածվի ողջ աշխարհով:
Apple-ը մշակել է այս iPhone SE-ն նրանց համար, ովքեր մեծ ուշադրություն չեն դարձնում հեռախոսների արտաքին տեսքի առանձնահատկություներին և այլ մանրամասների, այլ կարևորում են նա, որ իրենց սմարթֆոնը լինի արագ աշխատող, պարզ, հուսալի և, ամենակարևորը, մատչելի:
429 դոլար արժողությամբ այս iPhone SE-ն ավելի թանկ է, քան նախորդ մոդելը, բայց մոտ վեց ամիս հետո այդ գինը կիջեցվի՝ զեղչերի և հատուկ առաջարկների միջոցով:
Այն հարմար հեռախոս է նրանց համար, ովքեր ցանկանում են փոխել իրենց iPhone 6, iPhone 7 կամ iPhone 8 հեռախոսները, քանի որ այս մոդելն արդեն ծանոթ կլինի իրենց, և այն կարելի է օգտագործել մի քանի տարի: