Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում տեղի է ունեցել Apple-ի ծառայությունների խափանում: Հայաստանում օգտատերերը նույնպես բարձրաձայնում են AppStore-ի հետ կապված խնդիրների մասին։
Radar Armenia-ի հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեկնաբանեց, թե արդյոք սա կարող է կապված լինել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների հետ։ Ըստ նրա. «Խափանումը և արգելափակումը տարբեր բաներ են»։
Հնարավո՞ր է, որ սա պատժամիջոց դարձնելու քայլ է հարցին մեդիափորձագետը դրական պատասխան տվեց՝ հավելելով. «Բայց Apple-ը դժվար թե ամբողջովին արգելափակվի»։
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ նման տեխնիկական խափանումներ հաճախ են լինում. «Ամեն դեպքում, մինչև Apple-ը չմեկնաբանի, ես ոչինչ չեմ կարող ասել»։
Անուշ Մկրտչյան