«Volvo»-ի հիբրիդները, հատկապես՝ XC60-ի վերջին տարբերակն, աչքի է ընկնում Recharge T8 Extended Range-ով: Ինչպես ընկերության XC90 մոդելը և նորացված S60, V60 և S90 հիբրիդները։ Այն ցուցադրում է նոր՝ 2022-ի փոխանցումների տուփը, որը ստանում է ավելի շատ հզորություն իր էլեկտրական շարժիչից, ունի վերափոխված, գերլիցքավորվող և տուրբոլիցքավորվող 2.0 լիտրանոց չորս գլան՝ հասցված կատարելության՝ շնորհիվ հավելյալ ակումուլյատորային մարտկոցների, որոնք էլեկտրամեքենայի քաշման հզորությանը հաղորդում են ավելի մեծ հզորություն:
Նոր ակումուլյատորների եռաշերտ կազմվածքի շնորհիվ՝ T8 մարտկոցի տուփի հզորությունը թռիչքային աճ է գրանցել՝ 9.1 կիլովատտ ժամից 14.9 կիլովատտ ժամ, մեքենայի աշխատանքում մեծացնելով քաշման կարողությունը:
Փոխանցումների տուփում արված փոփոխություններն են՝ 55 ձիաուժ արագությունից այն հասել է 455 ձիաուժ արագության: Այն ունի նաև 523 ֆունտ ֆուտ ուժի մոմենտ և թարմացված սպորտային օգտագործման մեքենայի հարթակ:
Մյուս նորություններից է միաոտնակ վարման ֆունկցիան, որի ժամանակ ռեգեներացնող արգելակումը ստիպում է մեքենային՝ դանդաղեցնել ընթացքը, երբ վարորդը գործարկում է կատալիզատորը՝ առանց արգելակների օգտագործման. սա հիբրիդային մոդելների նոր և գնահատելի հատկանիշներից է:
Այս ավտոմեքենայի արժեքը սկսում է 55.845 դոլլարից: XC60 Recharge-ը ունի թարմացված ուլտրաժամանակակից կառավարման վահանակ և եզակի ոճային սրահի դիզայն, որն օգնում է մրցելի դարձնել այս մոդելը՝ նույնիսկ այլ՝ ավելի թանկ մոդելների հետ:
Հատկապես գրավիչ է նստատեղերի համար օգտագործված բրդյա գործվածքը, որը հասանելի է միայն մոխրագույն տարբերակի համար և հարմարավետ է թե՛ շոգ, թե՛ սառը եղանակին: