«Mazda»-ն ընդլայնում է իր սպորտային օգտագործման մեքենաների շարքը՝ թողարկելով նոր, երկշարք, միջին չափերի CX-70 մոդելը: Այն աշխատում է նոր հարթակի վրա և, ակնկալվում է, կլինի ավելի շքեղ, քան սպորտային օգտագործման մեքենաների ավելի փոքր մոդելները՝ CX-5-ը և CX-50-ը: Միացման հիբրիդային շարժակազմը հասանելի կլինի 6 մխոցավոր շարժիչով, 48 վոլտ հիբրիդային համակարգով՝ նման «BMW» և «Mercedes» շատ մոդելներում հանդիպող փոխանցման տուփերին:
Քանի դեռ «Mazda»-ն չի հրապարակել CX-70-ի տեսքը, ակնակալում ենք, որ այն կունենա եվրոպական շուկայի համար արտադրված CX-60 մոտ տեսք (տե՛ս նկարը), բայց հագեցած կլինի ավելի շատ ֆունկցիաներով: Սրահի հարդարումը ավելի մեծ տարածք կունենա, քան CX-5-երինը և, ամենայն հավանականությամբ, հավաքված կլինի բարձրակարգ նյութերից:
CX-70-ը ամբողջովին նոր սպորտային օգտագործման մեքենա է, որը կոմպակտ CX-50-ի և եռաշարք CX-9-ի արանքում ընկած մոդել է լինելու: Ընկերությունը այժմ իրականացնում է քրոսովերների տարատեսակների թարմացում, և շուտով կլինի նաև մեկ այլ նոր մոդել, որը կանվանվի CX-90:
CX-70 մոդելի արժեքը դեռևս չի հայտարարվել, բայց, կարծում ենք, այն կառաջարկի հարդարման մոտավորապես նույն տարբերակները, ինչ՝ «Mazda»-ի այլ մոդելների համար: Լիաքարշակը ստանդարտ կլինի բոլոր մոդելների համար, բայց դեռ չգիտենք, թե փոխանցման տուփերի կոնկրետ որ կազմաձևերը կլինեն ստանդարտ, որոնք՝ ըստ ընտրության: Միացման հիբրիդային շարժակազմի տեղադրումը հավելյալ արժեք կունենա:
Կարծում ենք՝ CX-70-ը կառաջարկի կամ վեց մխոցավոր, բենզինով աշխատող շարժիչ՝ 48 վոլտանոց հիբրիդային համակարգով, կամ էլ՝ 2.5 լիտրանոց միացման հիբրիդային շարժակազմ՝ ներդրված չորս մխոցավոր շարժիչով: Ներդրված վեց մխոցավոր շարժիչը կարող է զարգացնել ավելի քան 300 ձիաուժ արագություն և ուղղել այն դեպի ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփ: Միացման հիբրիդային մոդելը կունենա նույն փոխանցման տուփը, ինչ CX-60-ը, որն առաջարկում է 323 ձիաուժ արագության և 369 ֆունտ-ֆուտ ուժի մոմենտի համակցված արդյունք և հավասարազոր է էլեկտրական շարժիչի 39 մղոն վազքին:
CX-70 մոդելի տակ տեղադրված է «Mazda»-ի նոր, երկարավուն դասավորությամբ շարժիչը, որը տեսականորեն կարող է աշխատեցնել և՛ հետևի, և՛ լիաքարշակ շարժիչը, թեև բոլոր CX-70 մեքենաները կթողարկվեն վերջինիս հետ, որպես ստանդարտ: Այս դասավորությունը նպատակ ունի ապահովել նույն մակարդակի մշակում, աշխատունակություն և կատարելագործում, ինչ ունեն շքեղ «BMW» և «Mercedes» սպորտային օգտագործման մեքենաները՝ մեծ տարածում գտած այլ սպորտային օգտագործման մեքենաների հետ համեմատած, որոնք օգտագործում են դիմային շարժիչը՝ հիմնված լայնաձիգ շարժիչի հարթակների վրա:
Այն նաև թույլ է տալիս նախագծողներին՝ տրամադրել CX-70-ին դիմային ծածկույթից մինչև դիմային առանցք հեռավորություն, որը համապատասխանում է թանկարժեք, շքեղ, հետևի շարժիչով աշխատող սեդանների և սպորտային օգտագործման մեքենաների համաչափություններին:
CX-70 մոդելը կլինի երկշարք՝ հինգ ուղևոր տեղավորելու հնարավորությամբ: Այն կունենա նաև ավելի հաճելի սրահ, քան նույն արժեքի իր մրցակիցները: Եթե CX-60-ների ներտարածքը կողմնորոշիչ կարելի է համարել, ապա այս մոդելի համար կառաջարկվեն թանկ նյութեր՝ հյուսածո գործվածքներ, Nappa կաշի և փայտամշակված կառավարման վահանակ:
Կարծում ենք՝ CX-70-ը կունենա տեղեկատվական և զվարճանքի համար նախատեսված 10,3 դյույմանոց էկրան՝ նման «Mazda»-ի մյուս մոդելներում հանդիպող էկրաններին, որը կկառավարվի կենտրոնական վահանակի պտտվող բռնակով: Apple CarPlay-ի և Android Auto-ի համար սմարթ հեռախոսների կապակցման ֆունկցիաները պետք է որ ստանդարտ կերպով տրամադրվեն:
«Mazda»-ի մոդելների մեծ մասը առաջարկում է վարորդի կոմֆորտի համար բազմատեսակ ֆունկցիաներ, և, կարծում ենք, CX-70-ը նույնպես չի լինի բացառություն: Անվտանգության առանցքային կետերը ներառում են.
- Ստանդարտ - ավտոմատ, հրատապ արգելակումը,
- Ստանդարտ - երթևեկության գոտու խախտման նախազգուշացումը և երթևեկության գոտու պահպանման աջակցությունը,
- Ստանդարտ - կույր գոտու մշտադիտարկումը:
Գայանե Բաբայան