Տեխնէ

Lincoln Navigator՝ 2022-ի նոր գերհզոր ամենագնացը

Navigator շարքի՝ վերջերս թողարկված Black Label մոդելը ունի լավ լուսավորված սրահ: Նյութերը, հավաքումն ու հարդարումը բարձրակարգ են: Սրահը կահավորված է ավելի հարմարավետ նստատեղերով՝ նախատեսված երկար ճամփորդության համար: 30 դիրքի հնարավորություն ունեցող առջևի նստատեղերը իսկապես հարմարավետ են: Մերսումն էլ չի խանգարի: 

Ավտոմեքենայի արժեքն է 96․770 դոլլար: Վառելիքի ծախսը՝ 16 լիտր քաղաքում, և 21 լիտր՝ մայրուղով: 

Navigator-ը հսկայական է: Ետևի երկրորդ շարքում նստածները կարող են հարմարավետ տեղավորվել և վայելել ուղևորությունը: Անգամ երրորդ շարքը հարմար է մեծահասակների համար:

Այն ունի նաև բավականաչափ տարածք բեռնախցիկի համար, երբ երեք շարքերը օգտագործվում  են, 450 ձիաուժ արագությամբ զույգ տուրբո V6, որը կարող է հեշտությամբ շարժել այս հսկայական սպորտային փոխադրամիջոցը:

Այն կարող է նույնիսկ քարշակել համարյա 4032 կգ բեռ: Երթևեկությունը հիմնականում անձայն է՝ սրահ հասնող նվազագույն աղմուկով: 

 

Այն ունի 360 աստիճան թեքվող տեսախցիկ՝ դիմացի և կողային հայելիների մաքրման հնարավորությամբ, կայանման կատարելագործված աջակցություն, հարմարեցվող երթևեկության ղեկավարում՝ արգելակման և գործարկման հնարավորությամբ։ 

Երթևեկման գոտու համակարգ, խաչաձև երթևեկության ահազանգմամբ՝ ոչ երթևեկելի գոտու որոշման համակարգ, անհատական անվտանգության համակարգ, բախումը կանխող աջակցություն, Lincoln co-pilot 360, արգելակների դինամիկ աջակցություն: Հարմարավետ բեռնափոխադրման փաթեթն արժե 420 դոլար: 

Մեքենայի սրահը իր լուսավորությամբ շքեղ տեսք է ստանում, հատկապես՝ Black Label մոդելի դեպքում: Զույգ տուրբո V6 փաթեթը ունի մեծ հզորություն:

Այս մոդելի բացասական կողմերից է խոշոր չափերը, որոնք կարող են դժվարացնել դրա վարելը, ինչպես նաև՝ համարյա վեցանիշ արժեքը: