Ամբողջովին ընկղմող հնչողությամբ և աղմուկի հզոր չեղարկմամբ (ANC)՝ Sony-ի WH-1000XM4-ները ամենացանկալի անլար ականջակալներ են, բայց, 350 դոլար գնի պատճառով, թանկ են համարվում: Եթե ավելի հարմար գնի էիք սպասում, պահը հասունացել է, քանի որ հիմա Amazon-ում այս ականջակալները կարող եք ձեռք բերել 278 դոլարով (կամ սովորական արժեքից 21% (72 դոլլար) էժան): Իսկ եթե դա էլ է թանկ, ապա Sony-ի միջին դասի և բյուջետային, աղմուկը չեղարկող անլար ականջակալները նույնպես զեղչված են:
WH-1000XM4-ները առաջարկում են ձայնային հրաշալի որակ՝ կտրուկ, կարծես դակող բասերով, դրան գումարած՝ աղմուկի չեղարկում, որն աղմուկը արգելափակում է ավելի լավ, քան այլ անլար ականջակալները: Արտադրողները նաև առաջարկում են տարբեր սարքերի հետ համակցման հնարավորություններ և Speak-to-Chat ֆունկցիան, որը մեխանիկորեն ընդհատում է աուդիո կատարումը, երբ դուք խոսում եք: Այն հագեցած է նաև Sony-ի 360 Reality Audio ֆունկցիայով, որը նույնպես ունի ծավալային հնչողություն փոխանցելու հնարավորություն: Դուք կունենաք մոտ 30 ժամվա լիցքավորում և, 10 րոպե լիցքավորելուց հետո, կարող եք դեռ հինգ ժամ էլ այն օգտագործել:
Sony-ի միջին դասի WH-XB910N ականջակալները նույնպես զեղչված են Amazon-ում․ արժեքն այս պահին 148 դոլար է։ Կարելի է ասել՝ սա այս ապրանքի ամենացածր գինն է: Անշուշտ, դրանք նույն որակական մակարդակը չունեն, ինչ ավելի թանկ արժեցող WH-1000XM4-ները (հատկապես՝ աղմուկի չեղարկման ֆունկցիայի առումով), բայց, այնուամենայնիվ, կարողանում են մատուցել գերազանց որակ և լավ տեսք ունեն: Դուք հստակությամբ ունկնդրում եք միջին ու բարձր ձայները, հզոր բասը և վայելում Sony-ի 360 Reality Audio ծավալային հնչողությունը: Մնացած առանձնահատկություններից են՝ «Precise Voice Pickup» կոչվող ֆունկցիան (որն ուժեղացնում է ձեր ձայնը զանգերի, աշխատանքի կառավարման ժամանակ), միջավայրի ձայների ռեժիմը և 30 ժամվա լիցքավորումը:
Եվ, վերջապես, եթե փնտրում եք աղմուկը չեղարկող բյուջետային մոդել, Amazon-ը ունի ևս մի լավ առաջարկ՝ Sony's WH-CH710N: Այն հասանելի է 98 դոլարով (կամ 46% ավելի էժան նախնական 180 դոլար արժեքից): Ունի լավ որակի հնչողություն՝ հաճախականության և հստակության առումով, աղմուկը չեղարկող ֆունկցիա և 35 ժամ դիմացող լիցքավորում: