Nokia ընկերությունը թողարկել է լափթոփների նոր շարք, որոնք արտադրված են OFF Global-ի կողմից: Այն ֆրանսիական ստարտափ է, որը գործարք է կնքել Nokia-ի հետ՝ լափթոփների նախագծման և վաճառքի համար: Ընկերությունը թողարկել է երկու նոր լափթոփ՝ Nokia PureBook 17.3 և Nokia PureBook Pro 15.6: Ըստ Nokia-ի հետ կնքած արտոնագրման պայմանագրի՝ այս լափթոփները կվաճառվեն 22 երկրներում:
Nokia PureBook-ը սնուցվում է 12th-gen Intel Core i3 CPUs-ով՝ հագեցած 8GB օպերատիվ հիշողությամբ: Այն նաև աշխատում է Windows 11 օպերատիվ համակարգով: Lափթոփները հասանելի են տարբեր գունային տարբերակներով՝ կապույտ, մոխրագույն, արծաթագույն և կարմիր: Այն կունենա ալյումինե վրադիր ծածկույթ, մեծ սենսորային վահանակ և կլորավուն ծայրեր:
Առանձնահատկությունները
Nokia PureBook Pro-ն ունի IPS LCD վահանակ՝ 250 nits լուսավորությամբ: Այն ունի 1920×1080 պիկսել թույլատրում և թարմացման 60 Hz հաճախականություն, 8 GB DDR4 օպերատիվ հիշողություն և 512 GB SSD շտեմարան: Լափթոփը առաջարկում է մեկ կազմաձև, այնպես որ՝ չկա թարմացման տարբերակ, բայց կարող եք ընդարձակել շտեմարանը՝ micro-SD քարտի միջոցով:
Լափթոփը ունի քառամաս խոսափողային կարգավորում, 2 MP վեբ-տեսախցիկ, ետին լուսավորությամբ ստեղնաշար և նույնականացման մատնահետքային սկաներ՝ Windows Hello աջակցությամբ: Կապակցման համար ունի երկու USB-C 3.2 միացքներ, USB-A 3.2 միացք և a 3.5mm աուդիոխցիկ:
Երկու լափթոփերը մեծ տարբերություններ չունեն՝ բացի չափսերից, մարտկոցի հզորությունից և կշռից: Nokia PureBook Pro 17.3 դյույմը ունի 63 Whr մարտկոց, իսկ մյուսը՝ 57 Whr մարտկոց: Դրանցից երկուսն էլ ունեն 65 W արագ լիցքավորող աջակցություն:
Nokia PureBook Pro-ի 15 դյույմ և 17 դյույմ մոդելների միջև տարբերություն համարյա չկա՝ բացի չափսերից, մարտկոցի հզորությունից և կշռից: Առաջինը կշռում է 1,7 կգ և ունի 57 Wh մարտկոց, մյուսն ունի 2,5 կգ քաշ ու ավելի մեծ՝ 63 Wh մարտկոց:
Գինը և հասանելիությունը
Nokia PureBook Pro 17.3-ի գինը սկսում է 799 եվրոյից: Nokia PureBook Pro 15.6-ը արժե 699 եվրո:
Nokia-ի երկու լափթոփներն էլ հասանելի կլինեն 2022թ․ երկրորդ քառորդում: OFF Global ընկերությունը այլ մոդելները վաճառքի կհանի այս տարվա վերջում:
Nokia PureBook Pro-ն հասանելի կլինի Ֆրանսիայում, Բելգիայում, Ֆինալանդիայում, Դանիայում, Շվեդիայում, Լյուքսենբուրգում, Նիդերլանդներում, Ավստրիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում, Միացյալ թագավորությունում, Շվեյցարիայում, Մորոկկոյում, Թունիսում, Կանադայում և Թայլանդում: