Տեխնէ

2022 Honda Accord

Նոր Honda Accord-ը ներկայանում է որպես ոճի, հզորության, վառելիքի արդյունավետության մի համադրություն, որը շատ հազվադեպ է հանդիպում։ Honda Accord-ը ավելի է զարգացրել վարորդների օժանդակության ստանդարտ առանձնահատկությունները և, արդյունքում, հայտնվել տարվա լավագույնների շարքում։ 2021թ. մոդելային թեթև թարմացում ստանալուց հետո՝ 2022թ. Accord շարքի միակ փոփոխությունն այն է, որ հիբրիդն այժմ հասանելի է Sport trim մակարդակում և փոխարինում է նախորդ EX հիբրիդին։ Accord-ի այս վերջին տարբերակի վառելիքի ծախսի արդյունքները հիմնականում դրական են: Մայրուղու վրա վառելիքի ծախսը 6,7 լ/100կմ է։ Այն ավելի արդյունավետ է, քան 2018թ․ Camry-ն, որն ունի 301 ձիաուժ հզորությամբ V-6 շարժիչ, և վառելիքի ծախսը 8,1 լ /100կմ է: Accord հիբրիդի վառելիքի ծախսը EPA-ի կողմից գնահատվում է մինչև 5 լ/100կմ։ 2 լիտր ծավալով չորս մխոցային շարժիչը ցուցադրում է 252 ձիաուժ հզորություն։ Առավելագույն արագությունը 225 կմ/ժ է։

Մեքենան ունի բարելալավված տեղեկատվական համակարգ, 8 դյույմանանոց էկրանը գործում է Bluetooth և USB միացումներով։ Հասանելի են նաև Apple CarPlay և Android Auto հնարավորությունները: Համակարգն ավելի արագ է, գրավիչ և հեշտ կիրառելի։ Honda-ն առաջարկում է LED օպտիկա, պրեմիում աուդիոհամակարգ, որի 450վ ուժեղացուցիչը EX-L մոդելի վրա է։

Նոր Accord-ը ունի ստանդարտ վարորդական օժանդակության հատկանիշներ։ Հարուստ է ստանդարտ ավտոմատացված վթարային արգելակման հատկանիշով, ստանդարտ cruise control-ով, գործում են երթևեկության պահպանման և ճանապարհային նշանների ընթերցման տեխնոլոգիաներ։ Ինչպես յուրաքանչյուր Accord-ում, այստեղ ևս կա «կույր կետերի» մոնիտորինգ, իսկ հետևի խաչմերուկի ազդանշանը և կայանման սենսորները դեռևս լրացուցիչ ծախսեր են պահանջում։

Accord-ի սրահը զարմանալիորեն ընդարձակ է, քան ցանկացած այլ միջին չափի սեդանի դեպքում, և հարամարվետ է՝ հատկապես հետևի ուղևորների համար: Կան տաքացվող, կաշվե նստատեղեր՝ յուրահատուկ կտրվածքներով։

Ճապոնական սեդանի ինտերիերը լիովին համապատասխանում է ժամանակակից նորաձևության միտումներին։ Տասներորդ սերնդի Accord-ի առավելություններից են ընդարձակ նստատեղերը, որոնց ծավալը 2,99 խ/մ է։ Առջևի նստատեղերն ունեն կողային հենարաններ։Մեքենայի սրահում օգտագործվել են միայն բարձրորակ նյութեր՝ փափուկ պլաստմասսա, բնական կաշի, ալյումին և փայտե ներդիրներ: 

Երկրորդ շարքում տեղադրված է հարմարավետ բազմոց, որը կարող է տեղավորել նույնիսկ երեք հոգու։ Ամերիկյան EPA ստանդարտի համաձայն՝ տասներորդ Honda Accord-ի բեռնախցիկը 473 լիտր է։ Այս ընդլայնման շնորհիվ՝ մեքենան կատարյալ տարբերակ է տարբեր առաջանդրանքների համար և կկարողանա մեծ տարածություններ հաղթահարել՝ մեծաքանակ ուղեբեռով։

Իսկ նստատեղերի հետևի հատվածը բաժանված է երկու անհավասար մասերի, գործիքներն ու պահեստային անիվը դրված են ստորգետնյա հատվածում: Մեքենան ունի ութ անվտանգության բարձիկներ, մուլտիմեդիա համակարգ, օդորակիչ համակարգ։ 

 

Մեքենայի համար հասանելի է նաև i-MMD հիբրիդային էլեկտրակայանը՝ պատրաստված ըստ հաջորդական սխեմայի, որը միավորում է 2 լիտրանոց բենզինային ասպիրացիոն շարժիչը և մի զույգ էլեկտրական շարժիչները։ Այն կարող է պարծենալ բեռնախցիկի մեծ ծավալով, որը 473 լիտր է։ 
Մեքենայի հիմնական գինն է 27․135 դոլար։