Տեխնէ

Apple-ի նոր անակնկալ՝ iPhone SE, iPad Air, Mac mini, MacBook Pro

Apple-ն այսօր հայտարարել է, որ 2022թ. իր առաջին միջոցառումը տեղի կունենա մարտի 8-ին՝ Apple Park-ի Սթիվ Ջոբսի թատրոնում (Կուպերտինո, Կալիֆոռնիա): Ինչպես 2021թ. իրադարձությունների դեպքում, այնպես էլ 2022թ. Apple-ի առաջին միջոցառումը կշարունակվի անցկացվել հեռավար հավաքի ձևաչափով, որին չեն հրավիրվել լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Մինչ Apple-ի նոր պրոդուկտների ներկայացումը՝ արդեն բազմաթիվ շշուկներ կան, թե ինչ կարող ենք սպասել մարտի 8-ի ցուցահանդեսին: Սպասվում է, որ Apple-ը կներկայացնի iPhone SE-ի նոր տարբերակը, վերամշակված iPad Air-ը և առնվազն մեկ Mac՝ Apple սիլիկոնային չիպով, որը կարող է լինել Mac mini-ն, 13-դյույմանանոց MacBook Pro-ն, կամ էլ՝ երկուսն էլ։

Երրորդ սերնդի iPhone SE-ը նմանություններ կունենա երկրորդ սերնդի մոդելի հետ, որն այժմ առկա է, իսկ դիզայնի առումով փոփոխություններ հիմնականում չեն սպասվում: Այն կշարունակի պահպանել Touch ID Home մատնահետքերի սկաները, կունենա թարմացված A դասի չիպ՝ հավանաբար A15, և ավելի արագ 5G կապակցում։ 

Apple-ի վերլուծաբան Մին-Չի Կուոն ասում է, որ այն կլինի Apple-ի ամենամատչելի 5G iPhone-ը: Apple-ը չի պատրաստվում դիզայնի որևէ փոփոխություն կատարել նաև հաջորդ սերնդի iPad Air-ի մեջ, սակայն այն նույնպես կստանա ավելի արագ չիպ և 5G կապակցում: Այն կարող է թարմացվել FaceTime նոր տեսախցիկով, որն ունի Center Stage գործառույթ։ Center Stage-ը թույլ է տալիս տեսազանգի ընթացքում մնալ շրջանակում, մինչ դուք տեղաշարժվում եք։ Ինչ վերաբերում է Mac-երին՝ լուրեր են տարածվում, որ Apple-ը պլանավորում է թողարկել Mac mini-ի ավելի բարձրակարգ տարբերակը՝ վերանայված դիզայնով և M1 Pro և M1 Max չիպերով։ Նոր Mac mini-ն կփոխարինի Intel Mac mini տարբերակներին։ Մարտի 8-ին ներկայացվելիք վերջին գաջեթը 13 դյույմանոց MacBook Pro-ի թարմացված տարբերակն է, որը համալրված է M1 չիպի ժառանգով՝ M2-ով: Նախատեսվում է, որ այն կունենա արագության և արդյունավետության բարելավում, ինչպես նաև՝ GPU բարելավումներ։