Nissan Sentrа
Հիմնական գինը՝ 20635 դոլար
Nissan Sentra-ն հագեցած է ստանդարտ անվտանգության համակարգով: Այն ունի 149 ձիաուժ հզորությամբ չորս մխոցային շարժիչ և անանցում փոխանցման համակարգ: Sentra-ն 8,9 վայրկյանում բացում է 60 մղոն/ժ արագություն, որը մի փոքր ավելի արագ է, քան այս ցանկի մյուս մեքենաները: Վառելիքի ծախսը՝ համակցված/քաղաք/մայրուղի` 33/29/39 մղոն/գ։ Երաշխիքը՝ 5 տարի/60000 մղոն՝ ուժային համակարգ և 3 տարի/36000 մղոն՝ սահմանափակ երաշխիքով:
Kia Soul
Հիմնական գինը՝ 20․505 դոլար
Խնայող Kia Soul-ն այս ցանկում միակն է, որը ոչ թե մեկ, այլ երկու անգամ է ներկայացվել «10 լավագույնների» շարքում: Այն ունի ցածր գին, տպավորիչ չափերի բեռնախցիկ , հզորությունը ՝ 147 ձիաուժ:
Վառելիքի ծախսը համակցված/քաղաք/մայրուղի` 27/25/31 մղոն/գ (2.0L)։
Երաշխիք՝ 10 տարի/100000 մղոն ուժային համակարգ և 5 տարի/60000 մղոն՝ սահմանափակ երաշխիքով։
Hyundai Venue
Հիմնական գինը՝ 20.245 դոլար
Ենթակոմպակտ մեքենաների շարքում Hyundai Venue-ն ևս բավականին մատչելի է և ունի 121 ձիաուժ հզորություն: Կոմպակտ դասի մեքենաների շուկայի համեմատ՝ Hyundai Venue-ն 1,1-60 վայրկյանով ավելի արագ է, քան ավելի թանկ Nissan Kicks-ը, և 2,4 վայրկյանով ավելի արագ, քան Toyota C-HR-ը:
Վառելիքի ծախսը՝ համակցված/քաղաք/մայրուղի` 31/30/33 մղոն/գ։
Երաշխիք՝ 10 տարի/100000 մղոն ուժային համակարգ, 5 տարի/60000 մղոն, 3 տարի/36000 մղոն։
Kia Forte
Հիմնական գինը՝ 20.115 դոլար
Kia Forte-ը կորեական ապրանքանիշի ամենավաճառվող մոդելն է: 4 մխոցային հիմնական շարժիչն ունի 147 ձիաուժ հզորություն: Forte-ն ցուցադրում է վառելիքի անհավատալի ծախս, մայրուղու վրա 41 մղոն/գալոն` 65km/3.7L.: Այն նաև ունի ավելի մեծ վառելիքի տարողունակություն, քան Honda Civic-ը և Volkswagen Golf-ը:
Վառելիքի ծախսը՝ համակցված/քաղաք/մայրուղի` 35/31/41 մղոն/գ:
Երաշխիք՝ 10 տարի/100000 մղոն ուժային համակարգ և 5 տարի/60000 մղոն սահմանափակ երաշխիքով։
Subaru Impreza
Հիմնական գինը՝ 19.790 դոլար
Subaru Impreza-ն այսօր AWD (All-wheel drive) շարքում ամենամատչելի մեքենան է: Հզորությունը՝ 152 ձիաուժ՝ չորս մխոցային շարժիչով: Մեքենան ունի մեխանիկական փոխանցման տուփ: Բավականին արդյունավետ է, վառելիքի ծախսը մայրուղու վրա՝ 31 մղոն/գ։
Վառելիքի ծախսը՝ համակցված/քաղաք/մայրուղի` 26/23/31 մղոն/գ
Երաշխիք՝ 5 տարի/60000 մղոն՝ ուժային համակարգ, և 3 տարի/36000 մղոն՝ սահմանափակ երաշխիքով։
Hyundai Accent
Հիմնական գինը՝ 17․690 դոլար
Accent-ի 1,6 լիտրանոց չորս մխոցային շարժիչն ունի 120 ձիաուժ հզորություն: Ակնկալվում է, որ փոքր մեքենաները կապահովեն վառելիքի խնայողության լավ տվյալներ, և Accent-ը գնում է հենց այդ ճանապարհով: Նոր չորսմխոցային շարժիչը բարելավել է վառելիքի տնտեսումը՝ մինչև 36 մղոն/գ: Մեքենան ընդլայնել է բեռնախցիկի ծավալը: 120 ձիաուժ հզորությամբ չորս մխոցային շարժիչով, անանցում փոխանցման համակարգով Hyundai Accent-ը 2021թ.-ի ամենադանդաղ մեքենաներից է, քանզի 8,9 վայրկյանում ցուցադրում է 60 մղոն/ժ արագություն:
Վառելիքի ծախսը՝ համակցված/քաղաք/մայրուղի` 33/29/39 մղոն/գ
Երաշխիք՝ 10 տարի/100,000 մղոն ուժային համակարգ, 5 տարի/60,000 մղոն սահմանափակ, 3 տարի/36,000 մղոն անվճար սպասարկում:
Kia Rio
Հիմնական գին՝ 17.275 դոլար
Kia Rio-ին համապատասխանում են 2 տարբեր ոճեր, քանզի այն էժան և պարզ տրանսպորտային միջոցի լավագույն օրինակն է: Ամենագնացի մրցակիցներից շատերը՝ ներառյալ Chevy Sonic-ը, Honda Fit-ը և Toyota Yaris-ը, լքել են շուկան, և Rio-ն այդ շարքում իսկապես վերջին էժան մեքենաներից է: Վառելիքի տնտեսման ցուցանիշները նույնական են Hyundai Accent-ի հետ և մի փոքր ավելին, քան ցուցադրում է Nissan Versa-ն:
Վառելիքի ծախսը` համակցված/քաղաք/մայրուղի` 36/33/41 մղոն/գ
Երաշխիք՝ 10 տարի/100000 մղոն ուժային համակարգ և 5 տարի/60000 մղոն՝ սահմանափակ երաշխիքով։
Nissan Versa
Հիմնական գինը՝ 16.205 դոլար
Nissan Versa-ն ունի անվտանգության համակարգերի մի շարք բարելավումներ ու նորություններ, ինչպիսիք են առջևի և ետևի ավտոմատացված վթարային արգելակման համակարգը և երթևեկության գծի նախազգուշացման համակարգը: Շարժիչի հզորությունը 122 ձիաուժ է, մեքենան ունի բազային S մոդելի ստանդարտ հինգաստիճան մեխանիկական փոխանցման տուփ: Վառելիքի ծախսը՝ մայրուղու վրա 35 մղոն/գ է։
Վառելիքի ծախսը՝ համակցված/քաղաք/մայրուղի` 30/27/35 մղոն/գ
Երաշխիք՝ 5 տարի / 60,000 մղոն ուժային համակարգ և 3 տարի / 36,000 մղոն՝ սահմանափակ երաշխիքով։
Mitsubishi Mirage
Հիմնական գին՝ 16․125 դոլար
Mitsubishi Mirage-ը ԱՄՆ ավտոմեքենաների շուկայի ամենաէժան մեքենան է: Mirage G4 սեդանը ներկայանում է 78 ձիաուժ հզորությամբ, երեք մխոցային շարժիչով: Ունի հնգաստիճան մեխանիկական փոխանցման տուփ: Վերջին Mirage-ը 12,8 վայրկյանում զարգացնում է 60 մղոն/ժ արագությունը:
Վառելիքի ծախսը՝ համակցված/քաղաք/մայրուղի` 36/33/41 մղոն/գ
Երաշխիք՝ 10 տարի/100000 մղոն, և 5 տարի/60000 մղոն՝ սահմանափակ երաշխիքով։
Chevrolet Spark
Հիմնական գին՝ 14․595 դոլար
Նոր Spark-ը ներկայանում է առանց որևէ էական փոփոխության։ Հզորությունը 98 ձիաուժ է։ Spark-ը մայրուղու վրա ծախսում է 38 մղոն/գ: Ցավոք սրտի, Spark-ը մեծապես զուրկ է ստանդարտ անվտանգության համակարգերից, առջևի նախազգուշացման կամ վթարային ավտոմատ արգելակման նշան չկա, եթե, իհարկե, հավելյալ չվճարեք:
Վառելիքի ծախսը՝ համակցված/քաղաք/մայրուղի` 33/29/38 մղոն/գ:
Երաշխիք՝ 5 տարի/60000 մղոն ուժային համակարգ, 3 տարի/36000 մղոն՝ սահմանափակ երաշխիքով և մեկ անվճար սպասարկում՝ առաջին տարվա համար։