Տեխնէ

Lenovo-ի նոր՝ ThinkPad X13-ը

Lenovo-ն ներկայացրել է նոր նոութբուքների շարքը, որոնց թվում է ThinkPad X13 նոութբուքը՝ առաջին ThinkPad-ը, որն աշխատում է Arm պրոցեսորով և Qualcomm Snapdragon 8cx Gen 3 միջուկով: Այն հնարավորություն կտա նոութբուքին՝ հրաժարվել օդափոխիչից, որպես հովացման համակարգի մաս, և ամբողջովին անաղմուկ դառնալ։ Ակտիվ հովացման համակարգի բացակայության շնորհիվ նվազել է նաև պատյանի հաստությունը։ Snapdragon 8cx Gen 3-ը աշխարհում առաջին պրոցեսորն է Windows նոութբուքների համար՝ պատրաստված 5 նանոմետր (նմ) ստանդարտներով։ Համեմատության համար նշենք, որ ARM-ն առաջարկում է ընդամենը 7 նմ լուծումներ, մինչդեռ Intel-ի առաջարկածը 10 նմ է։ 5 նանոմետր ստանդարտների օգտագործումը էապես նվազեցնում է էներգիայի սպառումը։ Թեև այն չի կարող գերազանցել Lenovo-ի բարձրակարգ շարքի նոութբուքներից որևէ մեկին, սակայն ունի տպավորիչ բնութագրեր և ապահովում է մարտկոցի 28-ժամյա կյանք։

Նորույթն աշխատում է Windows 11-ով և կարող է միանալ 5-րդ սերնդի բջջային ցանցերին՝ կցված մոդեմի միջոցով։ Snapdragon-ը դժվար է մուտք գործում համակարգիչ, սակայն, ինչպես Qualcomm-ն է տեղեկացնում, 8cx Gen 3-ը պետք է 85 տոկոսով ավելի շատ գործունակություն ապահովի, քան նախորդը։ Այս համակարգը ստեղծելու համար Lenovo-ն համագործակցել է Microsoft-ի և Qualcomm-ի հետ։ Փորձարկումները ցույց են տվել, որ Snapdragon-ը իր բազմամիջուկ գործունակությամբ համեմատելի է Intel Core i5-ի հետ։

Նոութբուքը շուկայում կհայտնվի այս տարվա վերջին, գները՝ սկսած 1099 դոլարից։ Նորամուծությունների շարքում ամենագլխավոր առանձնահատկությունը էկրանի ձևն է: Նոութբուքն ունի նաև այլ առանձնահատկություններ ևս, ինչպիսիք են՝ օդափոխիչի դիզայնը և Wave 5G աջակցության համակարգը։ Էկրանը 15-16 դյույմ է, լինելու է նաև OlED տարբերակ, ինչպես նաև E-color համակարգ։ Էկրանն ունի 2880/1800 խտություն՝ 16:10 հարաբերակցությամբ։ Նոթբուքի քաշը՝ 1 կգ է, որն էապես զիջում է իր դասերի այլ Thinkpad-ներին։ 

ThinkPad X13-ը Snapdragon 8cx Gen 3 համակարգչային հարթակի առաջին լափթոփն է։ Էկրանի վերևում տեղադրված է 5 մեգապիքսելանոց վեբ տեսախցիկ, որը լրացվում է 3 խոսափողով։ Ընկերությունը կատարելագործել է նաև AI (Artificial Intelligence) բարելավումները, ներառյալ՝ ավելի լավ ավտոֆոկուսը։ Ըստ երևույթին, Lenovo-ն դեռ պատրաստ չէ հրաժարվել x86 պրոցեսորներից և ամբողջությամբ անցնել ARM-ին: Այդ մասին են վկայում ընկերության մյուս նորույթները, որոնք ցուցադրվել են Mobile World Congress 2022-ում՝ Բարսելոնայում։ Օրինակ, ThinkPad X1 Extreme Gen 5 նոութբուքն աշխատում է Intel-ի առաջատար՝ 12-րդ սերնդի Core i9 պրոցեսորով, որը հայտնի է որպես Alder Lake: Նույնը վերաբերում է նաև ThinkPad P14s Gen 3-ին և ThinkPad P16s-ին։