Volkswagen-ը ընդլայնել է 2022 ID.4 էլեկտրական մեքենաների տեսականին, թեև մարտկոցը և շարժիչը նույնն են մնացել։ Այս տարի ավտոարտադրողը մեծացրել է հեռահարությունը, սակայն աճն այնքան էլ նշանակալի չէ։ Volkswagen ID.4 լիաքարշակ մոդելները մեծացրել են հեռահարությունը, AWD Pro-ն, օրինակ, ի վիճակի էր հաղթահարել մինչև 401,6 կմ ճանապարհ՝ մարտկոցի լրիվ լիցքավորման դեպքում, իսկ AWD Pro S-ը՝ 392 կմ։
Ամենաերկար տարածություններ հաղթահարող VW ID.4-ը պարզապես սլանում է լրացուցիչ 20 մղոն հեռահարությամբ՝ ավելի քիչ ծախսելով։ ID.4-ը դարձել է Volkswagen-ի էլեկտրական շարքի առաջին քրոսովերը, որը 2021թ․ հաղթող է ճանաչվել «Տարվա համաշխարհային մեքենա» մրցույթում։ Մարտկոցի հզորությունը 82 կՎտ է, որի գլխավոր առանձնահատկությունը էլեկտրական լիցքավորման հարմարավետ համակարգն է, որը վարորդների համար ամեն ինչ ավելի պարզ է դարձնում և թույլ տալիս՝ հեռախոսի նման լիցքավորել մեքենան EV համակարգի միջոցով: Իսկ AutoHold մեխանիզմը թույլ չի տալիս, որ մեքենան առաջ կամ հետ ընթանա, երբ վարորդի ոտքը արգելակից դուրս է գալիս։ Ամերիկյան շուկայում մեքենան վաճառվում է 48․940 դոլարով։
Նման տեխնոլոգիաների կիրառման պարագայում՝ առաջիկա տարիներին ավտոմեքենաների արդյունաբերության համար ինքնավար տեխնոլոգիաները կլինեն հետազոտությունների ամենամեծ ոլորտը։ Լրացուցիչ շարքի հետ միասին Volkswagen-ը բարելավել է նաև արագ լիցքավորման արագությունը՝ 125 կՎտ-ից հասցնելով մինչև 135 կՎտ։ Լիցքավորման համակարգում մոդելն ավելացրել է Plug և Charge առանձնահատկությունը, որը կհեշտացնի լիցքավորման փորձը։
Այս առանձնահատկությունը թույլ է տալիս վարորդներին՝ պարզապես հասնել լիցքավորման կայան, միացնել մեքենան և հեռանալ։ Նոր բարելավումների արդյունքում մեքենան գերազանցում է 250 մղոն տարածությունը: Նոր առանձնահատկություններով ID.4-ի հնարավոր մրցակիցն է՝ Ford Mustang Mach-E-ն։ Առաջինի շարժիչն ունի 148 ձիաուժ հզորություն, որն առանց լիցքավորման հնարավոր է վարել 360 կմ, իսկ երկրորդի միջոցով մեքենան կկարողանա ապահովել 175 ձիաուժ հզորութուն։ Մինչև 100 կմ/ժ արագությունը նման շարժիչով ամենագնացը կարող է զարգացնել 8,5 վարկյանում։ Իսկ դրա լիցքավորումը բավականացնում է մինչև 520 կմ վարելու համար։