2022թ. Genesis G80 Range-ը ներկայացվել է նոր սպորտային տարբերակով։ Այն վաճառվում է Ավստրալիայում՝ 2020թ․ վերջից և տեսականին թարմացրել է 2022 մոդելային նոր տարբերակով։ Հատկանշական է, որ սկզբնական 2,5 լիտրանոց շարժիչով մոդելն այժմ հասանելի է Sport Line փաթեթով, մինչդեռ 3,5 լիտրանոց մոդելն առաջարկում էր ամբողջական Sport փաթեթը։ 2022թ. G80-ն ունի ունի 2,5 լիտրանոց տուրբո լիցքավորմամբ չորս մխոցային շարժիչ, որի առավելագույն հզորությունը 300 ձիաուժ է։ Կորեական մոդելը 100կմ/ժ արագությունը հավաքում է 6,5 վայրկյանում՝ միջինը ծախսելով 9,2 լիտր վառելիք։ Sport Line փաթեթը ավելացրել է նաև ճանապարհի նախադիտման էլեկտրոնային կառավարման համակարգ։ Նոր մոդելը ներկայանում է ավելի խոշոր արգելակներով, 20 դյույմանոց անիվներով և արտաքին ու ներքին հարդարման թարմացված ձևով:
Այն հագեցած է ճանապարհային աղմուկի ակտիվ կառավարման, շարժիչի գործարկման հեռակառավարման համակարգերով, Sport+ ընթացային ռեժիմով։ Նոր մոդելով Hundai-ն փորձում է մրցակցել BMW-ի և Audi-ի համանման մոդելների հետ։ Մեքենան համալրված է 14,5 դյույմանոց սենսորային էկրանով, իսկ անվտանգության համակարգը զգալիորեն ընդլայնվել է և հագեցվել պրեմիում դասի նորամուծություններով։ Մեքենան նաև նոր թափք է ստացել, որը նրան ավելի սպորտային տեսք է հաղորդում։
Արտաքինի և սալոնի ներքին հարդարման արդիականացմանը զուգահեռ՝ այս վերջին մոդելի գինը կտրուկ բարձրացել է։ Մյուս կողմից մեքենայի ինտերյերը բնութագրվում է մինիմալիստական ոճով և պրեմիում դասի կատարողականությամբ։ Սրահը հագեցած է ինքնալուսավորվող ներքին հայելիներով, նավիգացիոն համակարգով, հետևի տեսախցիկներով։ Անիվների վրա տեղադրված են ճնշման մակարդակի մոնիտորինգի ցուցիչներ։
Մեքենայի սրահում տեղադրված են 7 անվտանգության բարձիկներ, առջևի նստատեղերը տաքացվող են և լուսավորվող։ Բոլոր նստատեղերը պատրաստված են արհեստական կաշվից։ Առանձնահատկությունների թվում է նաև լուսադիոդային համակարգը, հարմարվետության բարձր մակարդակը խորդուբորդ ճանապարհներին, կտրուկ արագացման դինամիկան և հզոր շարժիչը։