Տեխնէ

Նոր 2022թ. Lexus LX

Toyota Land Cruiser-ի հիմքի վրա ստեղծված նոր՝ 2022թ. LX600-ը ուշադրություն է գրավում իր ընդգծված արտաճանապարհային լուծումներով։ Նախորդ տարբերակը հագեցած էր burly V-8 շարժիչով, իսկ LX-ը՝ turbo 3,4 լիտրանոց V-6 շարժիչով, որն ունի 409 ձիաուժ հզորություն և ապահովում է անհրաժեշտ հզորություն՝ ցանկացած արտաճանապարհային խոչընդոտի դեպքում։ Վառելիքի ծախսը խառը երթևեկության պարագայում 19, իսկ քաղաքում՝ 17 լիտր։ 

Փորձագետների կարծիքով՝ LX 200-ը Land Cruiser 200-ի լավագույն փոխարինողն է։ Նոր սերնդի Lexus-ը հարստացրել է ինտերիերը, որպեսզի մրցակցի իր դասային կարգի այնպիսի մեքենաների հետ, ինչպիսիք են BMW X7-ը, Range Rover-ը և Mercedes-Benz GLS-class-ը։ 

Այն ունի հարմարավետ սալոն, կաշվե սրահ, կան փայտի կտրվածքներ, որոնք քրոսովերին տալիս են բարձրակարգ տեսք և պայծառ տեսք: Նստատեղերը պատրաստված են Tazuna կոնցեպցիայով։

Պրեմիում դասի մեքենան հարստացել է նաև նստատեղերի երրորդ շարքով, որոնք մեծացնում են տարածքը և ուղևորների թիվը հասցնում մինչև յոթի: LX-ը ստացել է VIP տարբերակ՝ առանձին երկրորդ շարքի նստատեղերով, որը ինքնաթիռների բիզնես-դասի նմանությամբ է ստեղծված։ Գործում է առաստաղի լրացուցիչ լուսավորություն։ Այն լավագույն պայմաններն է ստեղծել հանգստի համար, քանզի հագեցած է ծալվող նստատեղով և մոնիտորով։ 

Դիզայներական լուծումներում ավտոարտադրողը փորձել է պահպանել հավասարակշռություն՝ համատեղելով ավանդույթներն ու ժամանակակից թրենդները։ Ահա, օրինակ, կա թվային վահանակ, նախորդ սերնդի մկնիկի փոխարեն ստեղծվել է արձագանքող վահանակ։ Կենտրոնական վահանակի մեջտեղում լրացուցիչ էկրանն է, որը ստեղծվել է Audi-ի և Land Rover-ի ոճով։

Արտաքին տեսքում աչքի է ընկնում վանդակաճաղը, որի ներդիրները հորիզոնական են, յուրաքանչյուրը՝ առանձին քրոմապատ եզրագծով։ Ըստ արտադրողների՝ այն բարելավում է շարժիչի հովացման արդյունավետությունը՝ հավասարաչափ բաշխելով օդի հոսքը։ Գինը տատանվում է 80-127 հզ․ դոլարի սահմաններում։