Դոնալդ Թրամփի նոր սոցցանցը՝ Truth Social-ը, մեկնարկել է կիրակի ուշ երեկոյան՝ «Apple»-ի App Store-ում, ինչը նշանավորել է ԱՄՆ նախկին նախագահի վերադարձը սոցիալական մեդիա-հարթակներ այն բանից հետո, երբ անցյալ տարի մի քանի սոցցանցերի հարթակներում արգելափակվել էին նրա օգտահաշիվները:
Հավելվածը հասանելի էր ներբեռնելու համար՝ ԱՄՆ ժամով կեսգիշերից քիչ առաջ, և ավտոմատ ներբեռնվել է Apple-ի սարքեր, որոնց օգտատերերը նախապես պատվիրել էին այն: Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ հավելվածը հասանելի է եղել այն օգտատերերի համար, ովքեր մասնակցել են սոցցանցի հավելվածի փորձարկման փուլին:
Հանրապետական Դևին Նունեսի գլխավորությամբ Trump Media & Technology Group-ը՝ իր Truth Social սոցցանցով, միանում է տեխնոլոգիական ընկերությունների այն խմբին, որոնք իրենց դիրքավորում են որպես ազատ խոսքի պաշտպաններ և հույս ունեն ներգրավել օգտատերերի, որոնք կարծում են, թե իրենց տեսակետները ճնշված են առավել հայտնի այնպիսի սոցցանցերում, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը, Reddit-ը, Snapchat-ը և այն:
Հիշեցնենք, 2021թ․ հունվարի 6-ին՝ Կապիտոլիումի վրա հարձակման կազմակերպման մեղադրանքից հետո, Twitter-ը, Facebook-ը, Google-ը և YouTube-ը արգելափակել էին Թրամփի օգտահաշիվները։