Meta-ն (Facebook-ի սեփականատերը) դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ ընկերությունների թոփ 10-ից։
Meta Platforms-ի (Facebook-ի մայր ընկերությունը) ձախողումները շարունակվում են՝ կապված Եվրոպայում և ԱՄՆ-ում դատական խնդիրների կարգավորումների հետ, իսկ բիզնեսի աճի դանդաղեցման ֆոնին ընկերության բաժնետոմսերի գինը շարունակում է նվազել։ Այսպիսով, Մարկ Ցուկերբերգի ընկերությունը դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ ընկերությունների տասնյակից:
Վերջերս Meta ընկերությունը կրկին սպառնացել էր դուրս բերել Facebook և Instagram սոցցանցերը Եվրոպայից, եթե ԵՄ վերահսկիչ մարմինները չկարողանան օգտատերերի տվյալները փոխանցել ԱՄՆ-ին: