«Teach Reader» ամսագրի հետ ունեցած հարցազրույցում ընկերության տնօրեն Օլիվեր Չանը ներկայացրել է One Plus Nord CE 2 5G -ի մանրամասները, որը, հավանաբար, կարժենա մոտ 400 դոլար։ Գաջեթը ներկայացվել է նոր գույնով, որը ստացել է Bahana Blue անունը, իսկ հաջորդը կներկայանա Grey Mirror և Silver Ray տարբերակներով։ Նոր սմարթֆոնն ունի Gorilla Glass 5 էկրան, պլաստմասսե շրջանակ և, կարծես թե, պրեմիում դասի զգացողություն չի ստեղծում, սակայն բավականին բարակ է և թեթև։
Այն ավելի շատ նման է Oppo-ին, քան նոր One Plus 10 Pro-ին։ Հեռախոսն ունի 65 Վտ հզորությամբ գերարագ լարային լիցքավորիչ, որը մեկ օրվա լիցքավորումը կապահովի 15 րոպեում։ Nord CE 2-ն ունի MediaTek Dimensity 900 պրոցեսոր։ Սմարթֆոնն ունի 8Գբ կամ 12Գբ օպերատիվ հիշողություն, 128 Գբ կամ 256Գբ ֆլեշի հիշողություն։
Nord CE 2-ը հաջորդում է Nord 2-ին և հագեցած է գորհզոր մարտկոցով ու տեսախցիկներով։ Էկրանի թարմացման արագությունը 90 հերց է: Nord CE 2-ն ունի 3 տեսախցիկներ, կադրերի արագությունը՝ 60 կադր/վրկ։ Տեսախցիկը հագեցած է ավտոֆոկուսով, որը ճշգրտում է տեսախցիկի կիզակետը։
Սմարթֆոնն աշխատում Android Os v11.0 օպերացիոն համակարգով, ունի 6,43 դյույմանոց AMOLED սենսորային էկրան, որը սմարթֆոններին հնարավորություն է տալիս ստանալ հիանալի գունային վերարտադրություն։