Տեխնէ

Ինչպիսի՞ նորամուծություններ կունենա նոր IPad Pro-ն

Հայտնի է դարձել, որ Apple-ն աշխատում է իր նոր՝ iPad Pro-ի հաջորդ սերնդի տարբերակի վրա։ Թեև չկան դիզայնի հիմնական թարմացումներ, սակայն որոշ առանձնահատկություններ արդեն հայտնի են:  

Մինի – LED էկրան

Նախորդ տարի Apple-ը ներկայացրեց թարմացված 12,9 դյույմանոց iPad Pro-ն՝ մինի-LED էկրանի տեխնոլոգիայով, իսկ 2022թ. iPad Pro-ի և՛ 11, և՛ 12,9 դյույմանոց տարբերակները կունենան մինի-LED էկրան։ 2021թ․-ի iPad Pro-ի մոդելներն ունեին նույն M1 չիպը, որն օգտագործվում էր MacBook Air-ում, Mac mini-ում և 13-դյույմանոց MacBook Pro-ում, այլ ոչ թե A-Bionic շարքի չիպերը, որոնք նախատեսված են սովորական iPad-ների համար: Նախատեսվում է, որ 2022թ. Apple-ը կներկայացնի 9-10 միջուկանի, գերհզոր օգգ-ով ու արտադրողականությամբ M2 չիպը, որը կօգտագործվի նաև 2022թ. MacBook Air-ի, 13 դյույմանոց MacBook Pro-ի և, իհարկե, iPad Pro-ի տարբերակներում: 

Անլար լիցքավորում

Նոր IPad Pro-ի դիզայնի հիմնական նորամուծությունը խոստանում է դառնալ «MagSafe» անլար լիցքավորման համակարգը։ Այս մասին դեռևս ամռանը հայտարարել էր Bloomberg-ի հայտնի վերլուծաբան Մարկ Գուրմանը։

Անլար լիցքավորման սովորական մալուխը կփոխարինվի հատուկ գորգով, որը օգտատերերի համար դյուրացնի պլանշետի լիցքավորումը։ Բայց կա մեկ խնդիր՝ անլար լիցքավորումը չի կարող իրականացվել մետաղական կաղապարի միջոցով։

 

Որպես լուծում, Apple-ի iPad Pro 2022-ի հետևի վահանակը կամ ամբողջովին ապակյա կդառնա, կամ կավելացվի առանձին ներդիր։ Ավելի ուշ տեղեկություններ էին տարածվել, որ հեղինակները պատրաստվում են ավելացնել «կծած խնձորի» մեծ լոգոն և լիցքավորումն իրականացնել դրա միջոցով: Նոր iPad Pro 2022-ի հիշողությունը, ամենայն հավանականությամբ, կունենա 128gb-ից մինչև 2TB տարբերակները։