Տեխնէ

Oppo-ն հրապարակել է իր նոր՝ Find X5 սմարթֆոնը

Oppo-ն իր նոր սմարթֆոնը պաշտոնապես կներկայացնի փետրվարի 24-ին՝ Բարսելոնում կայանալիք «Mobile World Congress 2022»-ի ժամանակ:

Ընկերությունն այս շաբաթվա սկզբին պաշտոնապես հայտարարեց տեսախցիկներ արտադրող «Hasselblad» ընկերության հետ գործընկերության մեկնարկի մասին՝ Oppo-ի դուստր OnePlus-ի հետ անցյալ տարվա համագործակցությունից հետո: 

Oppo-ից հայտնում են, որ նոր Find X5 Pro-ն կունենա «առաջադեմ տեսախցիկ» և «ֆուտուրիստական առաջատար դիզայն»՝ պատրաստված գեղեցիկ, յուրահատուկ կերամիկական նյութից: Ընկերությունը հայտնել է, որ նոր սմարթֆոնը, ամենայն հավանականությամբ, «կհաղթահարի սմարթֆոնի տեսագրման ամենամեծ մարտահրավերը՝ գիշերային ձայնագրումը»:

Oppo-ից նաև հայտնել են որոշ տեխնիկական մանրամասներ։ Նոր Find X5 Pro-ն կօգտագործի Qualcomm-ի վերջին, գերհզոր պրոցեսորը՝ Snapdragon 8 Gen 1: Հեռախոսի մնացած բնութագրերի և առանձնահատկությունները հայտնի կդառնան փետրվարի 24-ին Բարսելոնյան կոնգրեսի ժամանակ։