ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Կրեմլի խոսնակ Պեսկովը ՏԱՍՍ պետական գործակալությանը (հիշո՞ւմ եք՝ «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարելու․․.») ասել է, որ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Դոնբասում կարգավորման Մինսկի համաձայնություններին, իսկ Պետական դուման ներկայացնում է ժողովրդին, այնտեղ քննարկվում են ժողովրդին հուզող հարցեր։ (Պետդուման Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» ճանաչման հարցով դիմել է Պուտինին, Պեսկովը դա նկատի ունի, երևի)։ Հիմա ի՞նչ, Պուտինը պետդումային՝ «Եդինայա Ռոսիա» իշխանական մեծամասնությամբ հանդերձ «փո՞ւռն է տալիս»։ Թե հարկավոր դեպքում «ձայն բազմաց՝ ձայն Աստծո» սկզբունքով պետդումայի դիմումը վկայակոչելով՝ ճանաչելու է այն, ինչ արդեն ութերորդ տարին է՝ ճանաչվա՞ծ է»։