Տեխնէ

Taiwan Semiconductor-ը դարձել է Ասիայի ամենաթանկ ընկերությունը

Taiwan Semiconductor Manufacturing Co-ն (TSMC)՝ պատվերով միկրոսխեմաների աշխարհի առաջատար արտադրողը, դարձել է Ասիայի ամենաթանկ ընկերությունը՝ հասնելով $600 միլիարդ կապիտալիզացիայի՝ կիսահաղորդչային բաղադրիչների համաշխարհային պահանջարկի աճի ֆոնին: Ասիայում TSMC-ն առաջին տեղից դուրս է մղել չինական Tencent Holdings Ltd.-ին, որի շուկայական արժեքը վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է 33%-ով՝ Չինաստանում տեխնոլոգիական ընկերությունների վրա կարգավորիչ ճնշման ուժեղացման պատճառով: Tencent-ի կապիտալիզացիան կազմել է մոտ $569 միլիարդ: TSMC-ն շուկայական արժեքով առաջ է անցել Tencent-ից դեկտեմբերի 15-ից, վկայում են FactSet-ի տվյալները։ TSMC-ի արտադրած միկրոսխեմաները կարելի է հանդիպել միլիարդավոր սարքերում, այդ թվում՝ iPhone-ներում, համակարգիչներում եւ մեքենաներում: Semiconductor Industry Association-ի (SIA) տվյալներով՝ ընկերությանն է բաժին ընկնում ամենաբարդ կիսահաղորդչային բաղադրիչների արտադրության ավելի քան 90%-ը: Վերլուծաբաններն ու ներդրողներն արդարացված են համարում TSMC-ի շուկայական արժեքը՝ հաշվի առնելով ընկերության տեխնոլոգիական առավելությունները մրցակիցների նկատմամբ, ինչպես նաեւ ընկերության չիպերի բազմակողմանիությունը: