«Սպուտնիկ V»-ին «օմիկրոնի» դեմ արդյունավետ է 75 տոկոսով. Գինցբուրգ
Միջազգային
18 Հունվարի 2022, 17:26
««Օմիկրոնի» դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը կազմում Է շուրջ 75 տոկոս», - նշել է Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։ «Համընդհանուր պոպուլյացիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը, պաշտպանունակությունը «օմիկրոնի» նկատմամբ կազմում Է 75 տոկոս»: Նա նշել է, որ վեց ամիս հետո «Սպուտնիկ Լայթով» վերապատվաստվելու դեպքում «օմիկրոնի» դեմ պաշտպանությունը կազմում Է 100 տոկոս, իսկ եթե մարդիկ չեն վերապատվաստվել, բայց «Սպուտնիկ V» են ներարկվել 6-12 ամիս առաջ, պաշտպանությունը մոտավորապես 56-57 տոկոս Է:
Հետևեք մեզ Telegram-ում