Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 5-րդ խաղափուլը: Տղամարդկանց առաջնությունում այսօր հաղթանակ են տարել Արամ Հակոբյանը, Արթուր Դավթյանը և Արսեն Դավթյանը: Մամիկոն Ղարիբյան-Սարգիս Սարգսյան և Զավեն Անդրիասյան-Տիգրան Հարությունյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
5-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը և Արթուր Դավթյանը, ովքեր ունեն 3.5 միավոր։ Մանուէլ Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանն ունեն 3 միավոր:
Կանանց առաջնությունում այսօր հաղթանակ են տարել Նվարդ Հայրապետյանը, Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը: Սոնա Կրկյաշարյան-Աննա Խաչատրյան և Լիլիթ Կասինյան-Անգելինա Միրաքյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
5-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է Անահիտ Մկրտչյանը, ով ունի 4.5 միավոր: Աստղիկ Հակոբյանը ունի 4 միավոր, իսկ Անի Ավետիսյանը՝ 3.5 միավոր: 6-րդ խաղափուլը կմեկնարկի ժամը 15:00-ին: