Բրիտանացի ծանրքաշային Էնթոնի Ջոշուան վերադարձել է մարզասրահ վերջերս տեղի ունեցած ավտովթարից հետո։
36-ամյա ծանրքաշայինը Նիգերիայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ստացել է թեթև վնասվածքներ և բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից. վթարի հետևանքով զոհվել էին նրա երկու մարզիչը, որոնք նրա մտերիմ ընկերներն էին։
Վթարից 19 օր անց Ջոշուն հրապարակել է տեսանյութեր, որոնցում ցույց է տալիս իր մարզումները, իսկ տեսահոլովակներից մեկը վերտառել էր՝ «մտավոր ուժի թերապիա»։
«Ես նույնիսկ չէի գիտակցում, թե որքան յուրահատուկ էին նրանք: Իմ համար դժվար է, բայց գիտեմ, որ նրանց ծնողների համար ավելի դժվար է»,- գրել է նա։