Սպորտ

Հայ թենիսիստուհին պարտության է մատնել թուրք մրցակցին

Հայ թենիսիստուհին պարտության է մատնել թուրք մրցակցին

Անթալիայում ընթացող ITF-ի W35 2-րդ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը հաղթել է որակավորման առաջին փուլում։ Երկու սեթում հայ թենիսիստուհին 6։4, 6։2 հաշվով պարտության է մատնել Թուրքիան ներկայացնող Էսիլա Տոկլուին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։ 

Երկրորդ փուլում 14-ամյա Ազիզյանը 7։6, 4։6, (10։7) հաշվով հաղթել է ՌԴ-ն ներկայացնող 19-ամյա Ուստինիա Լեկոմցեվային, որը WTA-ի դասակարգման աղյուսակում 1013-րդն է։

Որակավորման երկրորդ փուլից պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը 6։0, 6։0 հաշվով հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ Ելենա Մուզինչին։ Որակավորման վերջին փուլում Ազիզյանը կմրցի ռուսաստանցի Մարիա Մասիանսկայայի հետ, իսկ Ամիրաղյանի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիյիա Զապարինյուկը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական