Սպորտ

Այս փուլը չի ստացվել այնպես, ինչպես կցանկանայինք. Ալոնսո

Այս փուլը չի ստացվել այնպես, ինչպես կցանկանայինք. Ալոնսո

Խաբի Ալոնսոն առաջին անգամ մեկնաբանել է «Ռեալ Մադրիդ»-ից իր հեռացումը՝ սոցիալական ցանցերում հրապարակելով հուզիչ հայտարարություն։ Ալոնսոն շնորհակալություն է հայտնել ակումբին, ֆուտբոլիստներին և երկրպագուներին՝ ընդգծելով, որ «Ռեալ Մադրիդ»-ը մարզելը իր համար եղել է մեծ պատիվ և պատասխանատվություն։ Նա նշել է, որ արդյունքները չեն արդարացրել սպասումները, սակայն ինքը հեռանում է հարգանքով, երախտագիտությամբ և համոզմամբ, որ արել է առավելագույնը։

«Այս պրոֆեսիոնալ փուլն ավարտվում է, և այն չի ստացվել այնպես, ինչպես մենք կցանկանայինք։ «Ռեալ Մադրիդը» մարզելը պատիվ և պատասխանատվություն է եղել։

Շնորհակալություն եմ հայտնում ակումբին, ֆուտբոլիստներին և հատկապես երկրպագուներին՝ վստահության և աջակցության համար։ Ես հեռանում եմ հարգանքով, երախտագիտությամբ և հպարտությամբ այն բանի համար, որ արել եմ այն ամենը, ինչ կարող էի», – գրել է Ալոնսոն ինստագրամի իր էջում:

Նշենք, որ իսպանացին «Բարսելոնայից» պաշտոնանկ է արվել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում 3-2 պարտությունից մեկ օր անց։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական