«Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպան Գուտին մեկնաբանել է Ալվարո Արբելոայի՝ Խաբի Ալոնսոյի հեռանալուց հետո «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին։
«Այստեղ կա առեղծված, բայց այդպես եղավ նաև այն ժամանակ, երբ Զինեդին Զիդանը եկավ «Կաստիլյայից», և ամեն ինչ այնքան էլ լավ չէր ընթանում:
Ակումբում գիտեն, թե ինչի է ընդունակ Արբելոան։ Չէ որ նա երկար ժամանակ աշխատել է երիտասարդական թիմերում։
Քանի որ նրան վստահել են այդ պատասխանատու պաշտոնը, ուրեմն հավատում են նրան։ Մենք կհետևենք, թե ինչպես կդասավորվի նրա մոտ ամեն ինչ», - ասել է Գուտին։
Նշենք, որ ավելի վաղ 42-ամյա մասնագետը մարզել է «Ռեալի» երիտասարդական թիմերը: Մայիսին նա գլխավորել է «Կաստիլյան»։