Սպորտ

Խաբի Ալոնսոն հեռացվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից

Խաբի Ալոնսոն հեռացվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից

Խաբի Ալոնսոն հեռացվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ 

Նշվում է, որ ակումբի նախկին խաղացող Ալվարո Արբելոան կգլխավորի «արքայական ակումբը»։ Արբելոան «Ռեալ Մադրիդի» կազմում խաղացել է 2004-2006 թվականներին և 2009-2016 թվականներին։ 

«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Խաբի Ալոնսոյին և նրա մարզչական անձնակազմին այս ընթացքում իրենց քրտնաջան աշխատանքի և նվիրվածության համար և մաղթել նրանց հաջողություն կյանքի այս նոր փուլում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Նախօրեին մադրիդյան թիմն Իսպանիայի Սուպերգավաթի խաղում 2։3 հաշվով զիջել էր «Բարսելոնային»։ 

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական