Իսպանական Լա Լիգայի 18-րդ տուրի շրջանակներում կայացել է կատալոնական դերբին, որտեղ «Էսպանյոլը» տանը հյուրընկալել է «Բարսելոնային»: Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը կարողացել է հաղթանակի հասնել՝ հանդիպման վերջնամասում երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը և հանդիպումն ավարտելով 2:0 հաշվով:
Նախ, 86-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Դանի Օլմոն, իսկ չորս րոպե անց Ռոբերտ Լևանդովսկին ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը: Երկու դեպքում էլ որպես ասիստենտ հանդես է եկել Ֆերմին Լոպեսը։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակել է 49 միավոր՝ 7 միավորով գերազանցելով «Ռեալին», որն մեկ խաղ պակաս է անցկացրել: «Էսպանյոլը» 33 միավորով 5-րդ տեղում է: