Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈՒԵՖԱ ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը։ Մեր ընտրանին հունվարի 6-18-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ուսումնամարզական հավաքին հրավիրել է հետևյալ խաղացողներին։

Աղաջանով Ալբերտ - ՏԶՄՍ Տուլա

Ղազարյան Սուրեն - Երևան

Ղարաբեկյանց Էմին - Յունիսպորտ

Սանոսյան Վլադիմիր - Նորիլսկի Նիկել

Մելքոնյան Արթուր - Լիպեցկ

Նևեդրով Դենիս - Տյումեն

Խռոմիխ Նիկիտա - ՏԶՄՍ Տուլա

Մաշումյան Գարեգին - Սիևն

Մանուկյան Համլետ - Յունիսպորտ

Պատատյան Արթուր - Երևան

Դերմենջյան Միհրան - Երևան

Մարգարյան Սարգիս - Յունիսպորտ

Վասիլև Պուտրուս - Յունիսպորտ

Պետրոսյան Արսենի - Նովայա- Գեներացիա

Եղիազարյան Աղասի - Երևան

Ղանդիլյան Միքայել - Էիր-Աերո

Պետրոսով Արսեն - Տորպեդո

Եվրոպայի առաջնության առաջին խաղում մեր ընտրանին կանցկացնի հունվարի 22-ին Ուկրաինայի դեմ։ Հունվարի 25-ին կմրցենք Չեխիայի, իսկ հունվարի 28-ին խմբային փուլը կավարտենք Լիտվայի դեմ հանդիպումով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական