Սպորտ

Դեյան Ստանկովիչը արգելափակել է Տիկնիզյանի տրանսֆերը Ռուսաստան

Դեյան Ստանկովիչը արգելափակել է Տիկնիզյանի տրանսֆերը Ռուսաստան

Բելգրադյան ակումբի գլխավոր տնօրեն Զվեզդան Թերզիչը հայտնել է, որ ռուսական ակումբներից մեկը պատրաստ է եղել Տիկնիզյանի համար վճարել 5,5 միլիոն եվրո, սակայն թիմի մարզիչը պնդել է, որ ֆուտբոլիստը մնա թիմում:

«Մենք Ռուսաստանից 5,5 մլն եվրոյի առաջարկ ունենք։ Ես ակումբի անունը չեմ տա։  Ստանկովիչը բառացիորեն աղաչում էր ինձ՝ ասելով՝ Թերզա, ի սեր Աստծո, ձեռք մի տուր Տիկնիզյանին՝ նրա էներգիան, նրա աշխատասիրությունը»,- Թերզիչի խոսքը մեջբերել է Mondo- ն:

Դեյան Ստանկովիչը հաստատել է, որ խնդրել է ղեկավարությանը փոփոխություններ չմտցնել թիմի ներկայիս կազմում: Նրա խոսքով՝ «Ցրվենա Զվեզդան» ունի բավականին ուժեղ և հավասարակշռված կազմ, որը կարող է լուծել ամենաբարձր խնդիրները ինչպես ներքին ասպարեզում, այնպես էլ եվրագավաթներում:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ «Կրասնոդարն» է ցանկանկացել է ձեռք բերել Տիկնիզյանին և տրանսֆերն իրականացնել հենց այս ձմռանը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական