Սպորտ

Կարլսենը 6-րդ անգամ դարձել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն

Կարլսենը 6-րդ անգամ դարձել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն

Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը 6-րդ անգամ դարձել է Դոհայում կայացած արագ շախմատի աշխարհի չեմպիոն։ 

35-ամյա շախմատիստը վաստակել է 10,5 միավոր՝ մրցաշարային աղյուսակում մեկ միավորով առաջ անցնելով ռուս Վլադիսլավ Արտեմևից։ Այսպիսով՝ Կարլսենը վեցերորդ անգամ դարձել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն (2014, 2015, 2019, 2022, 2023, 2025)։

Դեկտեմբերի 29-ին և 30-ին կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական