«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և ավագ Բրունու Ֆերնանդեշը վնասվածքի պատճառով երկար ժամանակով բաց է թողել խաղերը:
31-ամյա պորտուգալացին վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» (1-2) դեմ խաղի առաջին խաղակեսի վերջում և չի վերադարձել երկրորդ խաղակեսին։
Ըստ The Telegraph-ի՝ Բրունուն կարող է բաց թողնել առնվազն մեկ ամիս փափուկ հյուսվածքների վնասվածքի պատճառով։
Կիսապաշտպանը բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ընդամենը երկու խաղ, մեկը 2021/22 մրցաշրջանում՝ հիվանդության պատճառով, և երկրորդը՝ 2023/24 մրցաշրջանում, ծնկի վնասվածքի պատճառով։
Ֆերնանդեշը այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 17 խաղում կատարել է հինգ գոլ և յոթ գոլային փոխանցում։