Սպորտ

«Աստոն Վիլլան» թարմացրել է շուրջ 100-ամյա ռեկորդը

«Աստոն Վիլլան» թարմացրել է շուրջ 100-ամյա ռեկորդը

Դեկտեմբերի 21-ին «Աստոն Վիլլան» Պրեմիեր լիգայի շրջանակում  2-1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այս հաղթանակը թիմի համար տասներորդ անընդմեջ հաղթանակն է եղել առաջնությունում։

Sky Sports-ի տվյալներով՝ սա առաջին դեպքն է 1914 թվականից ի վեր, երբ «Վիլլան» հաղթել է բարձրագույն դիվիզիոնի տասը անընդմեջ խաղերում։ Այդ ժամանակ նրանց հաղթանակների շարքը կազմել է 11 հանդիպում։

Ունայ Էմերիի թիմը Պրեմիեր լիգայի աղյուսակում 36 միավորով երրորդն է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական